(համերգ-հանդիսույթ Երեւանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը)
«Օքրոյի «Ջավախք՝ դրախտաբույր օրրան» ժողովածուի մեջ ես տեսնում եմ մեծ սիրո ու մեծ նվիրումի ներշնչմամբ տրոփող նրա հոգին եւ հույս եմ տածում, որ գիրքն ընդունելի ու սիրելի կլինի ընթերցողին»: Այս խոսքերը, որ մեջբերված են գրքից, պատկանում են Օքրոյանի՝ (1939-2003) վիրահայ անվանի գրողի, գրականագետի տիկնոջը՝ վաստակաշատ մանկավարժ, բանասեր Անիչկա Մահտեսյանին, ով առաջին ունկնդիրն է եղել հեղինակի ստեծագործությունների ու ներշնչանքի աղբյուրը:
Մենք եւս հավատում ենք, որ գրքում զետեղված, հայրենի եզերքին, ծննդավայրին՝ Վրաստանի Ախալքալաքիի շրջանի Տուրցխ գյուղին ձոնված, անկեղծ, որդիական զուլալ զգացումների արգասիք գործերը, որ այժմ բերված են մի հարկի տակ՝ շքեղ հրատարակված գրքով, կսիրվեն ընթերցողի կողմից ու նրա մեջ է՚լ ավելի բորբոք կպահեն Ջավախքի սերը: Չհավատալու իրավունք, թերեւս, չունենք էլ, քանզի, ճոխ, գունեղ պատկերներով հարուստ, հեղինակի տարբեր ժողովածուներում հրատարակված, նրանք վաղուց են գրավել ընթերցողին՝ իբրեւ ջավախքապատումի հիանալի նմուշներ: Եվ ահա «Օքրո Օքրոյան» հրատարակչությունը, հուրախություն ընթերցողի, դրանք ներկայացնում է առանձին գրքով՝ որպես հավաքական ամբողջություն: Եվ այդ շնորհակալ գործը ամենայն ջանադրությամբ ու հմտությամբ իրականացրել է հիմնադրամի աշխատակից, գրող, սցենարիստ Ռուզան Մահտեսյանը. նա է գրքի կազմողն ու խմբագիրը, բավականին խոսուն առաջաբանի հեղինակը: Իսկ գրքի գլխավոր խմբագիրն է հրատարակչության տնօրեն Արտակ Ոսկանյանը:Այս գրքի հանդիսավոր, բազմամարդ շնորհանդեսն էր, որ մասնակցությամբ արվեստասեր ու գրասեր հասարակայնության, գրողի ընտանիքի ու հարազատ-բարեկամների, ԶԼՄ ներկայացուցիչների, նրա ստեղծագործության երկրպագուների, տեղի ունեցավ հուլիսի 25-ին, Երեւանում, դառնալով նաեւ առաջին հավատչյան՝ գրքի հանդեպ հետաքրքրության: Ու նաեւ՝ հեղինակի լույս հիշատակը խնկարկող խանդավառ համերգ-հանդիսություն՝ ի պատիվ բանաստեղծի ծննդյան օրվա (25.07), ինչը, բանաստեղծի մահից հետո, հոգածությամբ Օքրոյանի անվան «Աստված սեր է» գրքի հիմնադրամի ու Օքրոյանի բարեգործ զավակների՝ Մկրտիչ ու Հարություն Օքրոյանների, նշվում է ամենամյա պարբերականությամբ:
Գիրքը հավուր պատշաճի ներկայացրեց, Օքրոյանի աստվածային շնորհն արժեւորեց ու հանդիսույթը բացեց հիմնադրամի նախագահ, բանաստեղծ Արտակ Ոսկանյանը: Գրքի խմբագիր Ռուզան Մահտեսյանը խոսեց ինչպես Օքրոյանի ստեղծագործության եւ, ի մասնավորի նրա Ջավախքապատումի մասին, այնպես էլ՝ հայ գրականության մեջ նրա դերի ու կարեւորության, գրքի հետ կապված աշխատանքների մասին՝ որակելով Օքրոյանին որպես հայրենի եզերքի՝ արարչորեն գեղեցիկ, դրախտաբույր Ջավախքի, աղոթաշուրթ խնկարկու, նրա ստեղծագործությունն իբրեւ ջավախքամեծար ավանդույթների ինքնատիպ ու գեղեցիկ շարունակություն հայ գրականության մեջ:
Օքրոյան-գրողի, Օքրոյան-մարդու, նրա բազմաբեղուն գրչի ու ստեղծագործությունների մեղեդայնության, վրաց ժողովրդի հետ նրա կապերի մասին խոսեցին Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, բանասիրական գիտությունների թեկնածուներ Լալիկ Խաչատրյանը, Լեւոն Սարգսյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, երգահան Արզաս Ոսկանյանը, հիմնադրամի աշխատակից, բանաստեղծուհի, հրապարակախոս Անահիտ Բոստանջյանը։
Ելույթ ունեցողներն իրենց շնորհակալության ու երախտիքի խոսքը բերեցին՝ բանաստեղծի բարեպաշտ ընտանիքին տիկնոջը, զավակներին՝ Մկրտիչ, Հարություն, Հասմիկ, Մարո Օքրոյաններին, նրանց ընտանիքներին, հիմնադրամին, որոնք ամեն հնարավորինն անում են գրողի ժառանգությունը սերունդներին պահ տալու գործում ու ամեն տարի նրա ինքնատիպ գիրը նոր գրքերով ներկայացնում ընթերցողին՝ պահպանելով նրա ներկայությունն այսօրվա մեջ...
Դերասանների կատարմամբ հնչեցին բանատողեր՝ ներկայացվող գրքից, ինչպես նաեւ կատարվեցին երգեր՝ Օքրոյանի խոսքերով (երգահաններ Արզ.Ոսկանյան, Գ.Մանասյան, Ա.Համբարյան…)։ Ուշագրավ էր ու գեղեցիկ նաեւ բանաստեղծի մոսկվայաբնակ թոռնուհու՝ 13-ամյա Անի Օքրոյանի՝ սիրելի պապիկի՝ ռուսերեն թարգմանված բանաստեղծությունների ասմունքը (թարգմ.՝ Ա.Դոբրինին¤: Ելույթ ունեցան նաեւ տարբեր երգչախմբեր ու պարախմբեր: Հանդիսույթը վարում եւ Օքրոյանի բանաստեղծություններից էր կարդում ասմունքող Գայանե Սամվելյանը:
Միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել նաեւ ՀՀ կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, Ազգային ժողովի պատգամավոր, ծնունդով ջավախքցի Շիրակ Թորոսյանը, անվանի լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը, «Շուշի» հիմնադրամի նախագահ, գրող Բակուր Կարապետյանը, լրագրող Ռուզան Մինասյանը, այլք…
ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ
Можно было подняться на свежеобрушенную стену-утес в скейлботах и орудовать захватами-клешнями, какими пользуются во внеземных горных разработках.
Через некоторое время все они становятся "Аленький цветочек" похожими друг на друга.
По-моему, он направляется прямо к нам, произнес Маусглов, не разжимая губ.
Потом ощущает мощный толчок снизу.
Я осторожно обошел два энерговвода.
Подошел к оранжевому и пирамидальному строению, покрытому мелкими трещинами, приблизился и остановился, "Новый документ. Мысли о Христе и христианстве. Книга 1" торопливо устанавливая прожектор.