Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ԲԱՆԱԿՈՒՄ ԾԱՌԱՅԱԾ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄՆ ԱՆՎՃԱՐ Է

ԲԱՆԱԿՈՒՄ ԾԱՌԱՅԱԾ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄՆ ԱՆՎՃԱՐ Է

Էլ.փոստ Տպել PDF

Ինչպես արդեն հաղորդել ենք, անցյալ տարվա սեպտեմբերի 19-ին, Վրաստանի նախագահի թիվ 3866 «Ուսանողների կողմից զինվորական պարտադիր ծառայության անցման դեպքում արտոնությունների շնորհման մասին» հրամանագրով, այն ուսանողները, ովքեր կամավոր ցանկություն են հայտնում մեկ տարի ծառայել բանակում, այնուհետեւ ուսումը չորս տարվա ընթացքում կարող են շարունակել պետության 100 տոկոսանոց ֆինանսավորման պայմաններում։

«Այն ուսանողները, ովքեր 2012-2013 թվականներին եւ հաջորդ ուսումնական տարիներին կանցնեն Միասնական ազգային քննությունները, կհաղթահարեն իմացության նվազագույն արգելագիծը, կընդունվեն հավաստագրված բուհեր՝ հանրակրթական ծրագրերով, ովքեր չեն ստացել պետական ուսումնական գրանտ եւ անձնական ցանկությամբ պարտավորվում են 12 ամիս ծառայել զինվորական զորամասում, Վրաստանի պաշտպանության նախարարության զինված ուժերում, պետության կողմից կապահովվեն բակալավրիատի ուսուցման համար անհրաժեշտ գրանտի ֆինանսավորմամբ»,- ասված է նախագահի հրամանագրում։
Մենք փորձեցինք պարզել, թե վերոնշյալ հրամանագրի արտոնություններից քանի՞ ուսանող է օգտվել։  
«Անցյալ տարի վերոնշյալ հրամանագրից օգտվել է 69 ուսանող, իսկ այս տարի այդ արտոնությունից օգտվելու ցանկություն է հայտնել միայն մեկը»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Վրաստանի պաշտպանության նախարարության վարչակազմի հասարակական գործերի դեպարտամենտի պետի պաշտոնակատար Լեւան Ջորբենաձեն՝ հավելելով, որ անցյալ տարվա ուսանողների՝ զինծառայությունն անցնելու ցանկության շարժառիթներն իրեն հայտնի չեն։
Նրա խոսքերով, զինվորական պարտադիր ծառայության անցումն ուսանողները փուլ առ փուլ ավարտում են։ Ներկա դրությամբ, ուսանողների կեսից ավելին արդեն ավարտել է ծառայությունը, մյուսների ժամկետը սպառվում է դեկտեմբերին։
Ինչպես պարզաբանեցին կրթության եւ գիտության նախարարությունում, զինծառայությունն անցած ուսանողներն աստիճանաբար վերադառնում են բուհեր, եւ նրանց ուսման վարձը մարվում է պետության կողմից։
«Վերոնշյալ ուսանողների ուսուցումը հավաստագրված բուհերի հանրակրթական ծրագրերում ֆինանսավորվում է պետության կողմից չորս տարվա ընթացքում»,- ասաց կրթության եւ գիտության նախարարության մամլո ծառայության պետ Նատա Ասաթիանին։
Այս տարի ուսանողների ֆինանսավորման համար Վրաստանի կառավարությունը 2013 թվականի մարտի 28-ին ընդունած իր որոշմամբ հատկացրել է 160 հազար լարի։ Վերոնշյալ նախագիծն այս տարի էլ կշարունակվի նախագծին մասնակցել՝ ցանկացող ուսանողները պետք է դիմում ներկայացնեն պաշտպանության նախարարությանը։

ԵՎԳԵՆՅԱ ԴԱՎԹՅԱՆ

 
< Նոյեմբեր 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30