Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Մշակույթ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՄԵԾ ԳԻՏՆԱԿԱՆ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔՍԵԹ-ԲԵԿԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՄԵԾ ԳԻՏՆԱԿԱՆ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔՍԵԹ-ԲԵԿԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Էլ.փոստ Տպել PDF

Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի արեւելագիտության ինստիտուտում, նոյեմբերի 14-15֊ին, տեղի ունեցավ համալսարանի հայագիտության բաժնի հիմնադիրներից մեկի՝ ժամանակի ակնառու մտավորական, հայագետ, արեւելագետ, պրոֆեսոր, համալսարանի երկարամյա դասախոս Լեւոն Մելիքսեթ֊Բեկի (1890-1963) հիշատակին նվիրված գիտական կոնֆերանս, որը նախագահում էր արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր, Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից֊անդամ Ապոլոն Սիլագաձեն։

Իրենց ողջույնի խոսքում՝ Ապոլոն Սիլագաձեն, Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Զազա Ալեքսիձեն,  Իվ.Ջավախիշվիլու համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Դարեջան Թվալթվաձեն միջոցառումը գնահատեցին՝ իբրեւ անվանի գիտնականի՝ համալսարանի պատմության մեջ ներդրած մեծ ավանդի արժանի հատուցում։
Լեւոն Մելիքսեթ-Բեկի անսահման բարության, ազնվության մասին եւ՝ նրա մարդկային այլ հատկանիշները վեր հանող հուշերով, հանդես եկան պրոֆեսորներ Նաթելա Կութելիան, Զեզվա Մեդուլաշվիլին, Նոմադի Բարթաիան, Ցիսանա Ամբուլաձեն, բանաստեղծ, թարգմանիչ Գիվի Շահնազարը։
Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը ողջունելով՝ միջոցառման նախաձեռնողներին կոչեց շարունակել Մելիքսեթ-Բեկ գիտնականի ու մարդու կենսակերպը, որ իմաստավորված էր  վրաց ու հայ ժողովուրդների բարեկամության ամրապնդման գաղափարներով։
Կոնֆերանսի 2-րդ բաժնում պրոֆեսորներ Բոնդո Արվելաձեն, Քեթեւան Ասաթիանին, Մարիամ Չխարտիշվիլին, Նոմադի Բարթաիան հանդես եկան՝ «Լեւոն Մելիքսեթ-Բեկի կյանքն ու գործունեությունը», «Ազգային արխիվում պահպանված Լեւոն Մելիքսեթ-Բեկի արխիվը», «Ազգի կոնցեպտուալիզացիայի երկու մոդելի՝ ազգի եւ ժողովրդի մասին», «Սայաթ-Նովայի վրացական բանաստեղծություններում որոշ պարսկական փոխառությունների մասին» թեմաներով։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 
< Նոյեմբեր 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30