Շուրջ երեսուն տարի առաջ Երեւանում լույս տեսնող «Գրական թերթի» հերթական համարը հասկանալի պատճառներով ստացա մի քանի օր ուշացումով։ Թերթն ընթերցող հասարակայնությանը տեղեկացնում էր, որ փետրվարի 9-ին Հայաստանի գրողների միության դահլիճում անց է կացվելու Բենիկ Սեյրանյանի հոբելյանական երեկոն։
Առաջինը, ինչի մասին մտածեց, այն է, որ նման երեկո մեզանում դեռ չի անցկացվել եւ չէի կարծում, որ այն կարող էր անցկացվել առանց լուսաբանման…Երկրորդը, ինչի մասին մտածեցի, այն էր, որ հոբելյարը այն գրողների թվին է պատկանում, ով լայն ճանաչում ունի եւ որպես ստեղծագործող ու հասարակական գործիչ, ըստ արժանվույն գնահատվում է նաեւ երկրի սահմաններից դուրս։
Այն ժամանակ լրացել էր պարոն Բենիկի 70-ամյակը, եւ ինչպե՞ս նա կարող էր չգնահատվել, երբ հանդիսանում էր բազում նովելների, վեպերի ու վիպակների հեղինակ, որոնք լայն ճանաչում էին բերել նրան ընթերցող հասարակության շրջանում։
Վրաստանում էլ լավ էին ճանաչում նրա ստեղծագործությանը։ Այն պարզ պատճառով, որ նրա գրեթե բոլոր նշանակալի գործերը թարգմանվել էին վրացերեն լեզվով։
Բնությամբ բանաստեղծ էր, ինչը է՚լ ավելի գրավիչ էր դարձնում նրա ստեղծագործությունը, նրա ամենօրյա գործունեությունը մշակութային ոլորտն էր։ Կարելի է վստահությամբ ասել, որ նա մեզանում հանդիսանում էր մշակութային ինքնավարության ղեկավարը, Վրաստանում հայ գրողների ղեկավարը։
Այն, որ լրագրությունը հասարակության հետ ակտիվ հաղորդակցվելու միջոց է, ակնհայտ ճշմարտություն է։ Սակայն բացառությունների է շնորհված հաղորդակցումը մտերմության աստիճանի հասցնելու ունակությունը եւ պարոն Բենիկը դրա մեծագույն օրինակն է։
Նա իմ ավագ բարեկամն էր եւ նրա հետ բոլոր հանդիպումները յուրովի արժանահիշատակ էին։ Հիացմունք էին պատճառում նրա գունեղ համեմատությունները, էլ չեմ խոսում ուրախության սեղանների շուրջ անցկացված ժամերի մասին, որտեղ նրա յուրաքանչյուր խոսքը առանձնակի նշանակություն ու երանգ էր ստանում։ Դա կյանքի ընկալման յուրատեսակ փոքր «ակադեմիա» էր։
Այսօր Բենիկ Սեյրանյանը կդառնար 100 տարեկան։ 100-ամյակից վերջին տասը տարին պակասեց եւ, չնայած նրա երկարակեցությանը, նրա «կյանքի գարունը» շարունակվեց մինչեւ վերջին շունչը։
ԳԻՎԻ ՇԱՀՆԱԶԱՐ
Բանաստեղծ-թարգմանիիչ