Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ՎԵՐՋԱՊԵՍ ԱՆԱՅՑԵԳՐԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԿԱՐԳԸ ԿՀԱՍՏԱՏՎԻ՞, ԹԵ՞ ՈՉ

ՎԵՐՋԱՊԵՍ ԱՆԱՅՑԵԳՐԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԿԱՐԳԸ ԿՀԱՍՏԱՏՎԻ՞, ԹԵ՞ ՈՉ

Էլ.փոստ Տպել PDF

Դեկտեմբերի 18-ին ելույթ ունենալով Ռուսաստանի Դաշնային խորհրդում, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով Վրաստանի հետ հարաբերությունների հարցին, հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ չԷ Վրաստանի քաղաքացիների համար չեղյալ հայտարարել այցեգրերը, բայց հանդես Է գալիս հումանիտար կապերի զարգացման օգտին:
«Մենք հանդես ենք գալիս հօգուտ այն բանի, որ մարդկանց միջեւ շփումները շարունակվեն: Մենք առայժմ պատրաստ չենք անցնելու անայցեգիր ռեժիմի, բայց մենք Էապես ազատականացրել ենք այցեգրերի տրամադրման ընթացակարգը, հատկապես այն այցեգրերի, որոնք պահանջվում են հումանիտար ուղեւորությունների, ազգականներին այցելելու, մշակութային եւ երիտասարդական փոխանակումների համար»,- հայտարարել էր ՌԴ ԱԳ նախարարը:
Սակայն, արդեն դեկտեմբերի 19-ին, Մոսկվայում անցկացված մամլո ասուլիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փաստորեն հերքեց Լավրովի ասածը եւ՝ ի պատասխան Վրաստանի հետ հարաբերությունների նկատմամբ վերաբերմունքի հարցին, հայտարարեց, որ Վրաստանում կատարված իշխանափոխությունից հետո իր վերաբերմունքը այդ երկրի ղեկավարության նկատմամբ փոխվել է, իսկ վրաց ժողովրդին նա միշտ Էլ լավ Է վերաբերվել, ապա հավելեց, որ Ռուսաստանը չի կարող հաշվի չնստել 2008 թվականի պատերազմից հետո ստեղծված իրականության հետ, բայց տեսնում Է Վրաստանի ղեկավարության ազդանշանները: Պետության ղեկավարը  չի բացառել, որ  Ռուսաստանը կարող Է վերադառնալ Վրաստանի հետ  անայցեգիր ռեժիմին: «Դա լավ քայլ կլիներ երկրների միջեւ հարաբերությունների նորմալացման ուղղությամբ»,- հայտարարեց Վլադիմիր Պուտինը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, արձագանքելով ՌԴ նախագահի՝ Վրաստանի հետ անայցեգրային պայմանակարգի հաստատման վերաբերյալ հայտարարությանը, նշեց, որ այն դրական ազդեցություն կգործի երկու երկրների հարաբերությունների վրա։ «Վրաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված Ռուսաստանի նախագահի պատրաստակամությունը դրական եմ գնահատում եւ գտնում եմ, որ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ, վրացական կողմի նախաձեռնությամբ անցյալ տարի սկսված անմիջական երկխոսությունը արդեն գործնական արդյունքներ է տալիս»,- ասաց Վրաստանի վարչապետը։
Նա ընդգծեց, որ Թբիլիսին մտադիր է շարունակել այդ երկխոսությունը եւ «քայլ առ քայլ մոտենալ բարդ ու նրբանկատ հիմնախնդիրների կարգավորմանը»։
Ավելի վաղ, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարեց, որ Վրաստանն «ամեն ինչ կանի Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու համար»:
«ՌԴ-ի հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու համար մենք ակտիվ քայլեր ենք ձեռնարկել եւ բոլոր ուղղություններով կշարունակենք ջանքերը այդ նպատակին հասնելու համար»,- ասաց նա: Վրաստանի նախագահը կարեւորել Էր այն, որ «այս տարի հաջողվեց զգալի արդյունքների հասնել Ռուսաստանի Դաշնության հետ առեւտրատնտեսական ու մշակութային հարաբերությունների վերականգնման ու զարգացման գործընթացում»:
Երկու օր առաջ Վ.Պուտինի հայտարարությունից հետո, Լավրովի տեղակալ Գրիգորի Կարասինը, արդեն երեկ՝ դեկտեմբերի 20-ին, հայտարարեց, որ հաջորդ տարվա սկզբին Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ կքննարկեն Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ անայցեգրային պայմանակարգի հաստատման հարցը։

 
< Դեկտեմբեր 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31