Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հայաստան ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Էլ.փոստ Տպել PDF

Հունիսի 20-ին Հայաստանի Դիլիջան քաղաքում անցկացվեց Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակում իրականացվող Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագրի համատեղ կառավարման կոմիտեի (ՀԿԿ) առաջին նիստը։

Այն անցկացվեց Հայաստանի տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի եւ Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Թենգիզ Շենգելաշվիլու համանախագահությամբ: Եվրամիության կողմից  ֆինանսավորվող Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագրի հիմնական նպատակը տեղական իշխանությունների, համայնքների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջեւ միջսահմանային կապերի ամրապնդումն է՝ օգնելով մշակելու համատեղ լուծումներ վերոնշյալ շրջաններում սոցիալական եւ տնտեսական զարգացման ընդհանուր մարտահրավերները հաղթահարելու համար: Ծրագրի շահառու են Հայաստանի Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերը, Վրաստանի՝ Քվեմո Քարթլիի ու Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանները:
Կոմիտեի նիստում քննարկվել եւ հաստատվել է Հայաստան-Վրաստան համատեղ գործնական ծրագիրը, որը մշակվել է Հայաստանի տարածքային կառավարման նախարարության եւ Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության համատեղ ջանքերով՝ Արեւելյան գործընկերության տարածքային համագործակցության ծրագրի աջակցությամբ: Կոմիտեի նիստում  մասնակիցները նաեւ վերահաստատել են  Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագրի նպատակները, առաջնահերթություններն ու համատեղ մարտահրավերները:
Համատեղ կառավարման կոմիտեում ընդգրկված են երկու երկրների պետական կառավարման, ՏԻՄ-երի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի ներկայացուցիչներ:

 
< Հունիս 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30