Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ԱԽԱԼՔԱԼԱՔՑԻ ՍԵԴԱ ՄԵԼՔՈՒՄՅԱՆՆ ՈՒ ՆԻՆՈԾՄԻՆԴԱՑԻ ԿԱՐՄԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ՝ ՎՐԱՍՏԱՆԻ ԼԻԴԵՐ-ԿԱՆԱՆՑ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ

ԱԽԱԼՔԱԼԱՔՑԻ ՍԵԴԱ ՄԵԼՔՈՒՄՅԱՆՆ ՈՒ ՆԻՆՈԾՄԻՆԴԱՑԻ ԿԱՐՄԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ՝ ՎՐԱՍՏԱՆԻ ԼԻԴԵՐ-ԿԱՆԱՆՑ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ

Էլ.փոստ Տպել PDF

«Լրատվամիջոցների զարգացման հիմնադրամը», Վրաստանի մասշտաբով լիդեր-կանանց հայտնաբերման նպատակով, անցկացրեց «Իմ լիդեր կինը» մրցույթը, որը նպատակաուղղված էր ժողովրդավարական կառավարման եւ որոշումների ընդունման գործընթացում կանանց ներգրավման ընդլայնմանն ու կին-լիդերների համար գործունեության առավել լայն մրցասպարեզի ձեւավորմանը։

Մրցույթի մասնակիցները տեքստի, տեսագրության կամ լուսանկարի տեսքով բլոգեր էին պատրաստելու տարբեր տարածաշրջաններում բնակվող լիդեր-կանանց մասին։
Բլոգերների մրցույթի տասը հաղթած հեղինակների եւ տասը լիդեր-կանանց պարգեւատրումը «Լրատվամիջոցների զարգացման հիմնադրամն» անցկացրեց Թբիլիսիում։
Սամցխե-Ջավախեթիից «Լրատվամիջոցների զարգացման հիմնադրամի» կողմից լիդեր-կանայք են ճանաչվել ախալքալաքցի Սեդա Մելքումյանը, նինոծմինդացի Կարմեն Հովսեփյանը, ախալցիխեցի Մարինա Մոդեբաձեն։
Սեդա Մելքումյանին նվիրված բլոգում բլոգերը, բնութագրելով հերոսուհուն, մեջբերում է նրա կրեդոն. «Եթե ասելիք կա, ասա’, պետք է կազմակերպել՝ կազմակերպի’ր, պետք է պահանջել՝ պահանջի’ր, մյուս մարդկանց հնարավորությունների  ցուցադրման համար պայմաններ ստեղծիր, թե որքանով դրանից կօգտվեն կամ ընդհանրապես կօգտվեն, նրանց ընտրությունն է։ Սովորական մարդ եմ եւ ոչ թե խորհրդանիշ, ո’չ արձան, ո’չ պլակատ։ Կարող եմ ընդունել որոշում եւ պատասխանել դրա համար»։
Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղից Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի ուսանողուհի, Կարմեն Հովսեփյանին նվիրված բլոգի հեղինակը՝ Նինա Մարիկյանը, Կարմենի հետ միասին ներգրավված են 4+1 ծրագրով Թբիլիսիի Իլիայի անվան ու պետական բժշկական համալսարաններում անցկացվող դասընթացներում։ Արձակուրդների օրերին գյուղում Կարմենը հասարակական ակտիվ գործունեություն է ծավալում։ Դպրոցականների հետ միասին, կենցաղային աղբից մաքրել է գյուղի խմելու ջրի ութ աղբյուրները։ Նրա խոսքերով, ուսումն ավարտելուց հետո, մտադիր է վերադառնալ Հեշտիա եւ իր գիտելիքները ծառայեցնել գյուղի բնակիչների առողջապահության ու զարգացման խնդիրներին, ինչպես իր տատը՝ Թերեզան՝ մեծ բանաստեղծ Վիկտոր Հովսեփյանի կինը։
Մրցույթում հաղթանակած լիդերները եւ բլոգերի հեղինակներն արժանացան հիմնադրամի հավաստագրին եւ պարգեւատրեցին թվային տեխնիկայով։

ՆԻՆՈ ՆԱՐԻՄԱՆԱՇՎԻԼԻ

 
< Հուլիս 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31