Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Մշակույթ ՄԱՆՈՅԱՆԻ ՄՆԱՅՈՒՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ

ՄԱՆՈՅԱՆԻ ՄՆԱՅՈՒՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Էլ.փոստ Տպել PDF

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի եւ Վրաստանի հայ նկարիչների միության կազմակերպմամբ,՝ նոյեմբերի 21-ին կենտրոնում տեղի ունեցավ Վրաստանի հայ վրձնարվեստի պատմության մեջ ուրույն էջեր արձանագրած Գիորգի Մանոյան գեղանկարչի գրաֆիկական աշխատանքների անհատական ցուցահանդեսը, որը 60-ամյա նկարչի՝ վերջին տարիների ստեղծագործական ոգորումների պտուղն է եւ ընթացավ՝ «Հեռացող Թիֆլիս…» խորագրով։
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր եւ ելույթ ունեցավ Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը։

Գրաֆիկան՝ կերպարվեստի ամենահին տեսակներից մեկը, Մանոյան գեղանկարչի նախասիրած ժանրն է, ինչին նա դիմում է ժամանակ առ ժամանակ։ Տարիներ առաջ, այդ ձեւաչափով ստեղծվեց նկարչի՝ Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետհայդրամայի թատրոնի դերասանների դիմանկարների շարքը։
«Օրեցօր կերպարանափոխվող, նորացող քաղաքի ուրվագծերում անդառնալիորեն նվազում են մանկությանս ծանոթ բնապատկերները, փողոցները, շենքերը. «Հեռացող Թիֆլիսը…» իմ փորձն է՝ մոռացության ավերող փոշուց փրկելու հին քաղաքի ինքնատիպ, ջերմացնող գույները»,- խոստովանեց հեղինակը։
Ցուցահանդեսի պաշտոնական մասը բացվեց Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ, մանրանկարիչ Մերուժան Շահումյանի ողջույնի եւ Մանոյան գեղանկարչին ներկայացնող խոսքով։
Ելույթ ունեցան հայտնի գեղանկարիչ Ջովաննի Վեփխվաձեն, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ենոք Թադեւոսյանը, գեղանկարիչ Գարրի Միրզոյանը, Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի վաստակավոր արտիստ Ռոբերտ Հովհաննիսյանը, ֆոտոլրագրող Յուրի Մեչիտովը։
Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց, որ «Այս գծանկարները, հիրավի, արխիվային նյութեր են՝ ավանդված վաղվա թբիլիսցիներին եւ մատուցված զարմանալի ճշգրտությամբ ու գեղեցկորեն…»։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 
< Դեկտեմբեր 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31