Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ԳԻՈՐԳԻ ԿԱԿԱՈՒՐԻՁԵ. «ՉՀԱՐԿԱԴՐՎԱԾ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԸ ԿՎԵՐԱՑՎԻ»

ԳԻՈՐԳԻ ԿԱԿԱՈՒՐԻՁԵ. «ՉՀԱՐԿԱԴՐՎԱԾ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԸ ԿՎԵՐԱՑՎԻ»

Էլ.փոստ Տպել PDF

2016 թվականից չհարկադրված նվազագույնի փոխհատուցումը կվերացվի, քանի որ կսկսի գործել սոցիալական օգնության բարելավված համակարգ։

Օրենսդրությունում ծրագրված փոփոխությունների նման բացատրություն տվեց Վրաստանի ֆինանսների փոխնախարար Գիորգի Կակաուրիձեն, փոփոխություններ, ըստ որի, 2015 թվականի եկամուտների վրա չհարկադրված նվազագույնի մասին օրենքը չի տարածվի։ «Գլխավորն այն է, որ գումարը, որը մենք ծախսում ենք, առավել արդյունավետ լինի։ Չհարկադրված նվազագույնի ծրագրի նպատակն այն էր, որ նվազ եկամուտ ունեցող բնակչությանը տրվեր այն վերադարձնելու հնարավորություն։ Թեպետ, ի տարբերություն 2012 թվականի, 2015 թվականի հունվարի 1-ից կներդրվի նոր մեթոդոլոգիա, ըստ որի, սոցիալապես անպաշտպան բնակչության գնահատումը կիրականացվի ոչ թե սուբյեկտիվ գործոնների հաշվառմամբ, այլ՝ օբյեկտիվ չափորոշիչներով։ Կարծում եմ, որ գերադասելի է օգնությունը ստանան օբյեկտիվ չափորոշիչներով գնահատված սոցիալապես անպաշտպան անձինք, ովքեր դրա կարիքն առավել են զգում։ 2012 թվականից սոցիալական օգնությունը գրեթե կրկնապատկվել է, իսկ 2015 թվականին կիրականացվի նպատակային օգնության ծրագիրը»,- հայտարարեց Գիորգի Կակաուրիձեն։
Փոխնախարարի պարզաբանմամբ, 2014 թվականին չհարկադրված նվազագույնի տեսքով, բնակչությանն է վերադարձվել 130 միլիոն լարի, իսկ 2015 թվականին այդ գումարը կհասնի 140 միլիոնի։ Կակաուրիձեի խոսքերով, 2016 թվականի համար չհարկադրված նվազագույնի վերացումից հետո, ազատված գումարները լրիվությամբ կծախսվեն սոցիալապես անպաշտպանների օգնության ծրագրերի վրա։
Հիշեցնենք, որ չհարկադրված նվազագույնի մասին փոփոխությունը հարկային օրենսգրքում ներդրվեց 2012 թվականի վերջին։ Իշխանության գլուխ եկած «Վրացական երազանք» կոալիցիան վերացրեց 2010 թվականին ընդունված հարկային օրենսգրքի նորմը, ըստ որի, 2013 թվականից եկամտահարկը 20-ից նվազեցվելու էր մինչեւ 18 տոկոս։ Այն ժամանակ հարցի քննարկմանը նշվեց, որ եկամտահարկի նվազեցման փոխարեն, գերադասելի էր կիրարկել չհարկադրվող նվազագույնի սկզբունքի կիրարկումը, քանի որ դա անմիջականորեն ուղղված կլիներ նվազ եկամուտ ունեցող մարդկանց օգնությանը։
Նոր որոշմամբ, 2015 թվականին ստացած եկամուտների վրա չհարկադրված նվազագույնի սկզբունքը չի տարածվի։ 2015 թվականին համապատասխան անձինք կրկին կունենան չհարկադրված նվազագույնի ստացման եւ 2014 թվականին հարկերի տեսքով վճարած գումարի վերադարձման իրավունքը, սակայն այդ իրավունքը 2015 թվականին ստացված եկամուտների վրա չի տարածվի։
Վրաստանի ֆինանսների նախարարության հեղինակությամբ եւ կառավարության նախաձեռնությամբ, հարկային օրենսգրքում ծրագրված փոփոխությունների փաթեթն արդեն ներկայացվել է խորհրդարանին, այն քննարկվելու է արագացված կարգով։

ԱՐԵՎԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 
< Դեկտեմբեր 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31