Հայաստանի եւ Վրաստանի համար ձեռնտու չէ փոխել ազատ առեւտրի ռեժիմը, հետեւաբար, երկու պետությունները կանեն հնարավորը պահպանելու համար առեւտրի ոլորտում այդ իրավիճակը:
Այս մասին, Երեւանում անցկացվող հայ-վրացական համատեղ աշխատանքային խմբի երկրորդ նիստից հետո, հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա ընդգծեց, որ Վրաստանի հետ առեւտրաշրջանատության ծավալը տարեցտարի ավելանում է:
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը նշեց, որ աշխատանքային խորհրդակցության հիմնական իմաստը եւ ուղղությունն այն է, որ կողմերը գտնեն համագործակցության նոր ուղիներ: «Հիմնականում պահպանելու ենք ավանդական ուղղությունները, սակայն դրանց կավելանան նորերը: Վրաստանը Եվրամիության հետ արդեն ունի ազատ առևեւտրի ռեժիմ, միեւնույն ժամանակ Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ, այսինքն՝ երկու կողմերը կարող են օգտվել այդ հանարվորություններից»,- նկատեց Կարեն Ճշմարիտյանը: