Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԲԱԹՈՒՄԻՈՒՄ

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԲԱԹՈՒՄԻՈՒՄ

Էլ.փոստ Տպել PDF

Ապրիլի 5-ին Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցում նշվեց Սուրբ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը, որին հավատացյալների հետ միասին մասնակցեցին նաեւ Բաթումիի քաղաքապետ Գիորգի Երմակովը եւ Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը։

Սուրբ պատարագից հետո, ելույթ ունենալով բաթումահայ հավատացյալների առջեւ, քաղաքապետը ջերմորեն շնորհավորել է բոլորին Սուրբ Զատկի տոնի առթիվ՝ լավագույն մաղթանքներ հղելով իր հայազգի համաքաղաքացիներին: Արամ Գրիգորյանը իր երախտագիտության խոսքն է ուղղել Բաթումիի քաղաքապետին՝ հայկական եկեղեցու եւ համայնքի նկատմամբ մշտական ուշադրության եւ աջակցության համար`ընդգծելով եկեղեցու դիմաց քաղաքապետարանի կողմից վաղուց սպասված ցայտաղբյուրի վերականգնման փաստը:
Նույն Սուրբ Փրկիչ եկեղեցում ապրիլի 7-ին Արամ Գրիգորյանը ՀՀ սփյուռքի նախարարության պարգեւներ, ինչպես նաեւ Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսության շնորհակալագրեր է հանձնել մի խումբ բաթումահայ կանանց: «Մայրենիի դեսպան» մեդալի արժանացավ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի, Բաթումիի հայկական դպրոցի ուսմասվար Դոնարա Վարոսյանը: Հայոց լեզվի եւ գրականության, կիրակնօրյա դպրոցի, եկեղեցուն առընթեր Գեղագիտական կենտրոնի ու «Հեղնար» պարային խմբի ուսուցիչներ եւ համայնքային ակտիվիստներ արժանացան պատվոգրերի ու շնորհակալագրերի:

 
< Ապրիլ 2015 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30