Ոչ միայն ապրում, այլեւ տարեցտարի առավել հետաքրքիր, խորիմաստ ու ձգող է դառնում՝ 1914թ.֊ից Մեծն Թումանյանի նախաձեռնությամբ եւ Գեւորգ Բաշինջաղյանի, Իոսիփ Գրիշաշվիլու, Իոսիփ Իմեդաշվիլու, Թբիլիսիում սկզբնավորված, Սայաթ-Նովայի հիշատակը հավերժացնող Վարդերի տոնը։
Մայիսի վերջին կիրակին, ավանդույթի համաձայն, Սուրբ Գեւորգ եկեղեցու դիմաց գտնվող Գորգասալու հրապարակ էր բերում թբիլիսցիներին՝ հայ, վրացի, հույն, ադրբեջանցի, ռուս, քուրդ, եզդի եւ այլ ազգերի ներկայացուցիչներին։ Նրանք եկել էին խոնարհվելու իրենց այնքան հոգեհարազատ մեր քաղաքի խորհրդանիշերից մեկի՝ Սայաթ-Նովայի շիրիմին։
Հերթական ու արդեն 98-րդ Վարդատոնը, Թբիլիսին նշեց առանձնակի շուքով, եւ դա ուներ իր հաճելի դրդապատճառը։
2012-ին լրացավ երեք լեզուներով՝ հայերեն, վրացերեն եւ ադրբեջաներեն, ստեղծագործող միջնադարի հանճարեղ բանաստեղծի ծննդյան 300-ամյակը։
«Վարդատոնի» այս տարվա առանձնահատուկ խորհուրդը 2012-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Սայաթ-Նովայի տարի հռչակելն է։
Հարյուրավոր թբիլիսցիներ ու նրանց հետ Վրաստանի տարբեր շրջաններից, Հայաստանից, այլ երկրներից ժամանած հյուրեր շուրջ երեք ժամ, չխորշելով մայիսյան կիզիչ արեւից, առանց հոգնության, ըմբոշխնեցին Աշուղի հոգեհմա երգն ու տաղը…
Հանդիսությանը, որը կազմակերպել էին Վրաստանում Հայաստանի դեսպանությունը, Վիրահայոց թեմը, Վրաստանի ու Հայաստանի մշակույթի նախարարությունների եւ Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ, ներկա էին Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահ Զաալ Սամադաշվիլին, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի խորհրդարանի անդամ Արմեն Բայանդուրյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի եւ Հայաստանի գրողների միությունների նախագահներ Մաղվալա Գոնաշվիլին ու Լեւոն Անանյանը, Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, Հայաստանի Սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գեւորգ Սնխչյանը, բանաստեղծներ Անահիտ Բոստանջյանը եւ Գիվի Շահնազարը։
Սկսվեց տոնախմբության գեղարվեստական բաժինը։ Գոհունակ ծափերով վարձատրվեցին նաեւ վրացական, անզուգական «Քսովրելեբի» ժողգործիքների համույթի (գեղ.ղեկ.՝ Էլդար Շոշիտաշվիլի) ելույթները։ Իսկ ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Գեւորգ Դաբաղյանի եւ ճանաչված ու սիրված երիտասարդ երգիչ Գուրգեն Դաբաղյանի բեմին հայտնվելը հաճելի անակնկալ եղավ հանդիսատեսի համար եւ արձագանքվեց ոգեւորությամբ։
Դժվար էր չզմայլվել այն բարձր արվեստով, որով հանդես եկավ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, ծնունդով թբիլիսցի, Թբիլիսիի թիվ 110 դպրոցի նախկին շրջանավարտ Թովմաս Պողոսյանի ղեկավարած Հայաստանի հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր համույթը՝ իր անկրկնելի մեներգիչներով եւ Ջիվանու անվան աշուղական դպրոցի երիտասարդական համույթը։ Տպավորիչ ելույթներով հանդես եկան արցախցի երգիչ Սար Սարգսյանը, վիրահայ երիտասարդ երգիչ-երգչուհիներ՝ Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետհայդրամայի թատրոնի դերասան Հենրիխ Պետրոսյանը, Աննա Պողոսովան, Անահիտ Մկրտչյանը, Անահիտ Հարությունյանը, Հովհաննես Շահնազարյանը, ասմունքող, Թբիլիսիի թիվ 104 դպրոցի սան Լիզա Թորոսյանը, դուդուկահար Վանո Մկրտչյանը։
Մեծ էր համերգի ներգործուն ուժը։ Հիրավի, Ոգու տոնն էր այդ։ Անշոշափելի-աննյութեղեն, բայց հոգում Սիրո ու Սիրո պտուղ, Հույսի եւ Հավատի հզոր ամրոցներ կառուցող Ոգեղենի ապրեցնող հաղթանակը, որի ուժով, ասես, վաղվա օրը բացվելու էր ազնիվ ձգտումներով ու հաղթահարվելու էին կյանքի դժվարությունները։ Այդ ոգով էր տոգորված նաեւ բանախոսների մեր ազգային ինքնագիտակցության ամենաբարձրագույն դրսեւորումներից մեկի՝ Սայաթ֊Նովայի ու նրա մեզ թողած դասերի մասին ասված խոսքը։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ՝ «Վարդատոնին» հնչած ելույթներից։
Լեւոն Անանյան (Հայաստանի գրողների միության նախագահ).
- Սայաթ-Նովան երկու ժողովուրդների զավակն է։ Գրել է երեք լեզվով հավասարապես, ինչը զարմանալի ու բացառիկ երեւույթ է համաշխարհային գրականության պատմության մեջ։ Բայց, այսով հանդերձ, Սայաթ-Նովան, նախեւառաջ, հայ ժողովրդի զավակն է։ Ի դեմս նրա, մենք ունենք իսկական, անվիճարկելի մի այցեքարտ դեպի համաշխարհային մշակույթ, նա եղել է, մնում է ու պիտի մնա իբրեւ անփոխարինելի, անկրկնելի սիրերգակ՝ միջնադարից եկած, որ այսօր էլ գուցե թե ամենաժամանակակիցն է, ամենափնտրվածն է, ամենասիրված երգիչը, երգահանն ու բանաստեղծն է։
Մաղվալա Գոնաշվիլի (Վրաստանի գրողների միության նախագահ).
- Ես այսօր վերադարձել եմ Հայաստանից, ուր մասնակցում էի վրաց գրչության օրերին, եւ ինձ հետ բերել եմ այն մեծ սերը, ինչ անվանվում է հայ ժողովրդի սեր եւ հավատարմություն՝ վրաց ժողովրդի հանդեպ։
Մեծ գրողները, ինչպիսին էր Սայաթ-Նովան, իրենց խոսքով, ասես, կախարդական կամուրջներ են կառուցում երկու ժողովուրդների միջեւ, երկու երկրների միջեւ, եթե ոչ՝ ողջ աշխարհի միջեւ։ Եվ այդ զարմանալի կամուրջներով է անցնում մեր անցյալը, մեր ներկան, մեր ապագան։ Գրողը պետք է ապրի այդ երեք ժամանակներով, եւ այսօր մեր այստեղ գտնվելը հենց դրա հավաստումն է։ Կեցցե՜ Սայաթ֊Նովան, եւ կեցցե՜ ճշմարտությունը, որ Սերը եղել ու մնում է մեր Աստվածը։
ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Хью исподтишка несколько раз глубоко "Ревизия продукции" вздохнул, чтобы подавить громкую признательную отрыжку.
И я не намерен жениться ни на какой толстой уродине из Синанджу, добавил Римо.
Он чувствовал энергию, поющую в ранах и в новом болезненном повреждение ткани, которое появилось на тыльной "Бухгалтерский учет" части правой руки.
Приготовьтесь оба увидеть это сами, процедил он сквозь зубы.
А потом снова научится ходить и найдет того, кто бросил его "Учет финансовых вложений" здесь.
Инстинкт подсказал мне единственно возможную в данной ситуации роль.
заметил, пожимая плечами "Животные Моя первая энциклопедия" председатель комитета по "Дубровский Капитанская дочка" субсидиям.
Он почти выронил плащ, по "Спасти Каппеля Под бело-зеленым знаменем" его телу пробежал озноб.
Знак Лабиринта парил в "Искушение святого Антония" воздухе передо мной, "Версальская история" похоже, сразу забыв о Корал, Найде, "Энциклопедия массажа." Далте и Люке.
Это было удивительное чувство путешествовать "Гайдар Повести и рассказы" обратно во времени.
Он "Дым и зеркала" мог бы быть в маминой "Рисунок и живопись Полный курс обучения..." Крепости Ганту, проговорил я в задумчивости.
Ходок "Техника вождения автомобиля" клянется, что этим стрелком была Висс Злой Язык.
Лаборатория "В сторону Свана" Зернова на второй плоскости.
У Хикмэна "Охота на возлюбленного Секреты женского обольщения" и Уэзерфорда время от времени "Вьетнамско-русский словарь" вырывались негодующие восклицания.
Креолы Луизианы, можно "Маленькое любовное приключение" сказать, стяжали в биллиарде пальму "Благоухающие садовые растения" первенства.
Точно так же должно в точности "Путеводитель Люксембург" совпадать, на момент переноса, и "Тесты по рус. языку 1 кл" строение обоих предметов.
Мы по-разному воспринимали "Средства от ожогов" движение.
Он плывет быстро, но "Путеводитель Украина" такое впечатление, что это не "Кормление и питание ребенка" стоит ему ни малейших усилий.