Այսօր Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության ամենատարեց անդամներն են նրանք ու, ի պատիվ իրենց, նրա ամենաեռանդուն մշակները։ Փա՜ռք Աստծո, որ դա բնավ հավուր պատշաճով թելադրված չափազանցություն չէ, այլ մի բարի իրողություն, ինչին ականատես են նրանց գրչակիցներն ու ծանոթները։
Վիրահայ գրողներ՝ «Վերնատուն» միության հիմնադիր անդամներ, բազմավաստակ մանկավարժ 90-ամյա Խաժակ Եփրիկյանը եւ Վրաստանի վաստակավոր ժուռնալիստ, «Վրաստան» թերթի Գյուղատնտեսության բաժնի նախկին երկարամյա վարիչ Սերգեյ Առաքելյանը, բացի ստեղծագործական շարունակական աշխատանքից, գրական, հասարակական կյանքի անբացակա ներկաներն են նաեւ։
Վիրահայ եւ ոչ միայն վիրահայ, նաեւ Հայաստանի ընթերցողին Խ.Եփրիկյանը ծանոթ է իր բանաստեղծություններով, առակներով, «Կոմիտասի չինարին» պատմվածքների ժողովածուով, իսկ Ս.Առաքելյանը՝ «Դոկտոր Սանջայ» կինովիպակով, որը թարգմանվել է նաեւ ռուսերեն, «Մխացող վերք» վիպակով, հուշագրություններով, լրագրական գործունեությամբ։ Եփրիկյանը այսօր էլ շարունակում է ղեկավարել միության՝ պատանեկան ստեղծագործողների «Գրական ծիլեր» ակումբը։
Ջերմ, ավելին, ընտանեկան մթնոլորտ էր տիրում Խ.Եփրիկյանի եւ Ս.Առաքելյանի մեծարման երեկոյին, որ մայիսի 26֊ին, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության Թբիլիսիի բաժանմունքի ղեկավար Կարինե Մանուկյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հայարտուն» մշակութային կենտրոնում։ Գրչակից բարեկամները հավաքվել էին իրենց խոնարհումը բերելու նրանց, ովքեր արեւի նման՝ բավարարված ու երջանիկ են նրանից. որ, առանց ակնկալության լույս ու սեր բաժանելով շրջապատին, իրենց կյանքի եւ գրական ճանապարհին վաստակած փորձը սիրով փոխանցում են երիտասարդներին։
Հոբելյարներին ողջունեց «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը եւ նրանց ազգանվեր գործունեությանը, տարեց վերնականներին հանձնեց Հայաստանի Սփյուռքի նախարարության՝ «Հայապահպանության գործում մեծ ավանդի, գրական, մանկավարժական եւ լրագրական բազմամյա ու բովանդակալից գործունեության համար» տրված պատվոգրերը։
«Վերնատուն» միության Թբիլիսիի բաժանմունքի ղեկավար Կարինե Մանուկյանը, ուրվագծելով հոբելյարների գրական, լրագրական, մանկավարժական բեղուն գործունեությունը, շնորհակալություն հղեց նրանց՝ «իրենց ստեղծած գրական կերպարներով սերունդներ կրթելու համար»։
Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը Ս.Առաքելյանին եւ Խ.Եփրիկյանին փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը եւ քաջառողջություն ու բեղմնավոր գործունեություն մաղթեց հոբելյարներին։
Բանասիրական գիտությունների պրոֆեսոր Էմմա Ախտյանը կարեւորեց «Վերնատուն» միության, նրա անդամների եւ այդ շարքում հոբելյարների ավանդը վիրահայ արդի գրական մշակույթի զարգացման ճանապարհին։
Կրթության ոլորտի երախտավոր Նորայր Բաղդասարյանը, Վրաստանի վաստակավոր արտիստ, Պ.Ադամյանի անվան պետհայդրամ թատրոնի դերասան Ռոբերտ Հովհաննիսյանը, բանաստեղծուհի Լուսինե Վանոյանը, թիվ 86 դպրոցի նախկին տնօրեն Նելլի Սոսելիան, մանկավարժներ Ռոզա Զոհրաբյանը, Թամարա Գաբոյանը ռուսագիր արձակագիր Արտեմ Գրիգորենցը… իրենց ելույթներում, մասնավորապես, ընդգծեցին Խ.Եփրիկյանի եւ Ս.Առաքելյանի մարդկային նկարագիրը եւ՝ բովանդակ կյանքի ուսանելի ճանապարհը։
Վերջին խոսքը եղավ հոբելյարներինը։ Նրանք շնորհակալություն հայտնեցին երեկոյի կազմակերպիչներին, բոլոր ելույթ ունեցողներին, «Հայարտուն» կենտրոնի մշակույթի բաժնի ղեկավար Լեւոն Չիդիլյանին, իրենց գրական ճանապարհի հավատարիմ ուղեկից «Վրաստան» թերթին եւ նրա ղեկավար, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանին։
Երեկոյին առանձնակի հմայք հաղորդեցին «Հայարտուն» կենտրոնի կիրակնօրյա եւ Թբիլիսիի թիվ 104 դպրոցի սաների գեղարվեստական ելույթները, որոնցում ընթերցվեցին նաեւ նմուշներ Խ.Եփրիկյանի եւ Ս.Առաքելյանի ստեղծագործություններից եւ Թբիլիսիի Սարաջիշվիլու անվան կոնսերվատորիայի ուսանողուհի Մարիկա Զուբիաշվիլու դաշնամուրային կատարումը (Ֆ.Լիստ, «Վալս»)։
Միանալով բարեմաղթանքներին՝ մենք եւս շնորհավորում ու ստեղծագործական նոր հայտնություններ եւ երկար֊երկա՜ր կյանք ենք մաղթում հարգարժան հոբելյարներին։
ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Фрике заметил, "Братство снайперов" что в центре пентаграммы началось "Наблюдатель" какое-то движение.
Я хочу использовать его, чтобы обострить чувствительность "Я видела детство и юность 20 века" Гардена.
И голоса стихли прежде, "Иная жизнь Впервые с комментариями" чем мы добрались до третьего этажа.
Если окна были "Золотая книга хозяйки" затемнены, как это обычно бывает, то "Гадюка в сиропе" пассажиры даже не знали, что он "Строку диктует чувство" пересек их путь.
Как и в измерении Вешалок, вся "Fahrenheit 451 / 451 градус по Фаренгейту" здешняя ци скована "Сборник задач и упр. по химии для школьников и абитуриентов" и не поддается извлечению, и "ЯПМ История древнего мира" потому здесь любой представитель нашего народа чувствует себя неуютно.
Я могу предложить тебе космическое величие.