Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Բաթումիում հանդիպում ունեցավ տարածաշրջանային երկօրյա այցով Վրաստանում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի հետ։ Առանձնազրույցից եւ պատվիրակությունների կազմով անցկացված հանդիպումից հետո, Վրաստանի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարն անցկացրին համատեղ մամլո ասուլիս։
Վրաստանի նախագահը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին՝ Վրաստանի ժողովրդավարացման ճանապարհին ցույց տված օգնության համար։ Բաթումիում պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի հետ անցկացրած համատեղ մամլո ասուլիսում հայտարարեց Միխեիլ Սաակաշվիլին, դիմելով ԱՄՆ պետքարտուղարին, ընդգծեց.«Ձեր վարչակազմը, ինչպես եւ անձամբ դուք, միշտ եղել եք մեր մեծ բարեկամը, ու մենք օգտվել ենք ձեր աջակցությունից եւ, առանձնապես, մեր ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության գործում»,- «Դուք միշտ եղել եք մեր բարեկամը, եւ վրաց ժողովրդի անունից ցանկանում եմ ձեզ երախտագետ լինել Վրաստանում երիտասարդ ժողովարդավարությունը պաշտպանելու համար։ Վրաստանը զարգանում է ամեն օր, եւ դա, առաջին հերթին, վրաց ժողովրդի համարձակության ծառայությունն է, սակայն վերջին տարիներին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աջակցությունը կարեւոր եղավ մեր տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանության համար»,- ընդգծեց նա։
Սաակաշվիլին շեշտեց, որ ԱՄՆ-ին երախտապարտ է զինագրավված տարածքների նկատմամբ անփոփոխ դիրքորոշման համար։ «Առաջին հերթին, դա վերաբերում է օկուպացիայի փաստի եւ հայրենի վայրեր վերադառնալու փախստականների իրավունքի ճանաչմանը»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ի գործընկերությունը եւ աջակցությունը բացատրվում են միասնական սկզբունքներով ու գաղափարախոսությամբ, որը միավորում է Ամերիկայի եւ վրաց ժողովրդին։
Վրաստանի նախագահն առանձնապես նշեց ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի պաշտպանունակության ապահովման եւ նրա հետ ազատ առեւտուր իրականացնելու գործում, ինչը, ինչպես ասաց նա, կարեւոր հարցեր են երկրի զարգացման համար։ Այդ առումով, արդեն ձեռնարկվում են քայլեր, որոնք ներշնչում են մեծ լավատեսություն։
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԼԻՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԹԵՍՏ
Վրաստան կատարած այցի կապակցությամբ, Բաթումիում անցկացված ամփոփիչ մամլո ասուլիսում Հիլլարի Քլինթոնը հայտարարեց, որ խորհրդարանի, ապա նաեւ նախագահի ընտրությունները կլինեն խթանիչ՝ ժողովրդավարության շինարարության ճանապարհին երկրի ձեռք բերած առաջադիմության համար։
«Ես հավատում եմ, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների եւ նախագահի ընտրությունների ժամանակ ամեն ինչ կախված կլինի Վրաստանի ժողովրդից։ Սաակաշվիլու հետ հանդիպմանը մենք հույս հայտնեցինք, որ դրանք կլինեն օրինակելի ընտրություններ, եւ ամենալավը, ինչ Վրաստանը կարող է անել իր անվտանգության ու ժողովրդավարության համար, դա հետեւյալն է՝ անցկացնել ազատ եւ ժողովրդավարական ընտրություններ»,- ընդգծեց նա։
ԱՄՆ պետքարտուղարը Վրաստանի իշխանություններին կոչ արեց իրականացնել ընտրարշավի հստակ մոնիտորինգ եւ հասնել ընտրությունների առավելագույն թափանցիկության։
Քլինթոնն անդրադարձավ Վրաստանի սահմանում Ռուսաստանի զորավարժություններին, որոնք կանցկացվեն գրեթե ընտրություններին զուգահեռ։ «Այո, զորվարժությունները կլինեն Վրաստանի սահմանում, սակայն որոշումը կընդունի վրաց ժողովուրդը։ Եվ ընտրությունները պետք է դառնան վճռական ուղերձ ամբողջ աշխարհի համար, այն մասին, որ Վրաստանը ժողովրդավարական երկիր է»,- ասաց պետքարտուղարը։
ԱՅՑԸ ՏՎԵՑ ԿՈՆԿՐԵՏ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
«Հիլլարի Քլինթոնի այցի ընթացքում, Վրաստանը ստացավ կոնկրետ աջակցություն, այլ ոչ թե ընդհանուր խոսակցություններ»,- համատեղ մամլո ասուլիսից հետո լրագրողներին հայտարարեց Միխեիլ Սաակաշվիլին։ Նա ասաց, որ կարելի է առանձնացնել կոնկրետ երեք կետ. առաջին հերթին՝ օգնության հիմնական բաղադրատարրերի սահմանումը պաշտպանական ոլորտում, երկրորդ՝ զինագրավված տարածքների բնակիչներին չեզոք անձնագրեր տալու մեր նախաձեռնության ճանաչումը, եւ երրորդը՝ ընտրություններ։ ԱՄՆ-ը խոստանում է ուղարկել իսկական դիտորդների, սենատորների եւ կոնգրեսականների, որոնք ընտրությունները նորմալ կճանաչեն, եթե մենք, իհարկե, դրանք անցկացնենք ժողովրդավարական մակարդակով։
Սաակաշվիլին ընդգծեց, որ գոհ է ԱՄՆ պետքարտուղարի այցի կոնկրետ արդյունքներից։
ՀԻԼԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆ. «ՎՐԱՍՏԱՆՆ ԱՆՑԵԼ Է ՄԵԾ ՈՒՂԻ»
ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը, ելույթ ունենալով իր պատվին Քեդայում անցկացված ընդունելության ժամանակ, հիմնականում շեշտեց մարդու իրավունքների եւ ազատությունների առաջնային ուղղությունները։
Մեծարգո հյուրը բաժակ բարձրացրեց վրաց ժողովրդի հույսերի եւ ակնկալումների, ինչպես նաեւ գալիք վրաց-ամերիկյան հարաբերությունների համար։
Հիլլարի Քլինթոնը նշեց, որ Միացյալ Նահանգները ոչ միայն վայր են, այլեւ գաղափար, եւ իրենք շատ են հպարտանում դրանով։ Ինչպես ասաց նա, ԱՄՆ-ը հաստատուն կանգնած է ազատության եւ ժողովրդավարության, մարդու իրավունքների, մարդկային արժանապատվության եւ բոլոր մարդկանց հույսերի պահակադիրքում։
«Մենք ընդունում ենք, որ հենց դրան է ձգտում Վրաստանը։ Վերջին քսան տարվա ընթացքում դուք անցաք մեծ ուղի, եւ մենք հպարտ ենք, որ այդ ճանապարհորդության ընթացքում եղել ենք համատեղ։ Մենք հուսով ենք նայում հաջորդ 20, 100, 200 տարիներին, որտեղ ազատությունը, ժողովրդավարությունը, վրացիների բոլոր հնարավորությունները եւ բոլոր իրավունքները կլինեն ճանաչված ու վերականգնված»,- ասաց ԱՄՆ պետքարտուղարը։
ՉԵԶՈՔ ԱՆՁՆԱԳՐԵՐ՝ ԶԻՆԱԳՐԱՎՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱՆՁԱՆՑ
Մոտ ժամանակներս, Միացյալ Նահանգները կսկսեն իրենց դեսպանությունների միջոցով չեզոք անձնագրեր հանձնել Վրաստանի զինագրավված տարածքների բնակիչներին։ Այս մասին Բաթումիում, ամփոփիչ մամլո ասուլիսում, հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը։ Նա ընդգծեց, որ չեզոք անձնագրեր կտրվեն այն անձանց, ովքեր կցանկանան կրթություն ստանալ ԱՄՆ-ում։
ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՆՁՆԱԳԻՐ՝ ՀԻԼԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԻՆ
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին հանձնեց Արդարադատության տանը պատրաստված խորհրդանշական անհատականացված անձնագիր։ Այնտեղ արտացոլված են վերջին ժամանակաշրջանում արդարադատության ոլորտում իրականացված բոլոր բարեփոխումները։
Վրաստանի նախագահը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղարը հանդես եկան այցի հանրագումարային համատեղ հայտարարությամբ մամուլի համար։
Там он остановился, всматриваясь в черный север, куда его тропа уходила в даль в "Облік розрахунків з учасниками (засновниками) підприємства" тусклом свете, сопровождавшем его в странствиях.
Затем он отослал всех птиц обратно на юг, кроме одной, которая осталась кружить над ним.
Я следил, как он проходит этот этап возбуждения "Права, обязанности и ответственность аудитора" и тревоги.
О том, что в магазинах продают разные украшения.
Вы можете спастись и всю оставшуюся жизнь жить в роскоши и в окружении свиты слуг.
Я слыхал, такие вещи случались и до нас.
Я "Афоризмы и стихи о любви" останусь здесь и прикрою Ринальдо, пока вы будете "Словарь сокращений и аббревиатур армии и спецслужб" искать леди со стеклянным глазом.
Но я чувствовал, что на этом пути могут "Новые приключения Муфты Полботинка и Моховой Бороды" быть открытия.
Эмбер и Хаос "Эрмитаж" два полюса существования, в том смысле, в котором понимаем мы, растолковывала она, гнездящиеся "Гостомысл" в Лабиринте и Логрусе.
Надо помочь Мерлю найти Корал, "Луна и грош" сказал Люк.
Мы пришли к мысли, что Бог должен "Русский язык в таблицах и схемах Для школ. и абит." был бы создать других людей, чтобы "Работа с металлами пластмассами и стеклом" нам было с кем общаться.
По-моему, долгое время и до "Теория государства и права Учебник" сих пор Силы клокотали "До весны не будить" бешено, но мы, наконец, подошли к концу игры.