Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ԱՆԻ ՄՈՍՈՅԱՆ. «ՌԵՍՈՒՐՍ-ԿԵՆՏՐՈՆԸ ԻՐԵՆԻՑ ՉԻ ՀԵՌԱՑՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ»

ԱՆԻ ՄՈՍՈՅԱՆ. «ՌԵՍՈՒՐՍ-ԿԵՆՏՐՈՆԸ ԻՐԵՆԻՑ ՉԻ ՀԵՌԱՑՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ»

Էլ.փոստ Տպել PDF

altՎերջին տարիներին Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության կողմից անցկացված բարեփոխումներն ուղղված են ուսման որակի, սովորողների գիտելիքների մակարդակի բարձրացմանը: Այդ բարեփոխումների մասին պատմում է Նինոծմինդայի կրթական ռեսուրս-կենտրոնի տնօրեն Անի Մոսոյանը:

- Որո՞նք եք համարում այն հիմնական բարեփոխումները, որ արմատավորվում են կրթական համակարգում:
- Իրականում, ինչպես նախորդ, այնպես էլ ընթացիկ ուսումնական տարվա ընթացքում, զգալի տեղաշարժեր են կատարվում ուսման գործընթացում: Առաջին հերթին, կասեինք, տեղի է ունենում դպրոցների ներկառուցվածքային զարգացում, ինտերնետավորում, որն էլ, իր հերթին, անհամեմատ հեշտացնում է կրթօջախների աշխատանքը: Նշենք, որ բազային աստիճանում (1-7-րդ դասարաններ¤ ներդրվել է նոր միասնական ազգային ուսումնական ծրագիր, որն ընդգրկում է բազմաթիվ նորամուծություններ: Դպրոցներում գնալով ավելի լայնորեն է արմատավորվում օտար լեզուների, հատկապես անգլերենի ուսուցումը, գնալով կրթօջախները հագեցվում են նյութատեխնիկական արդի միջոցներով: Ողջունելի է, որ ընթացիկ ուստարվա սկզբին բոլոր առաջին դասարանցիներն ստացան համակարգիչներ: Ի դեպ, համակարգիչներով պարգեւատրվում են նաեւ բազային աստիճան ավարտող գերազանցիկ աշակերտները, իսկ ոսկե եւ արծաթե մեդալներով պարգեւատրվում են 12-րդ դասարանցի գերազանցիկները:
- Բոլոր այդ բարեփոխումների գլխավոր օղակներից մեկը երկրի պետական լեզվի ուսուցման մակարդակի բարձրացումն է, այնպես չէ՞:
- Ճիշտ այդպես: Դպրոցներում ուսուցման կարեւոր, առանցքային հարցերից մեկը պետական լեզվի ուսուցման որակի բարձրացումն է: Բոլոր կրթօջախները ապահովված են վրացերենի մասնագետ-մանկավարժներով: Նկատի առնենք, որ ընթացիկ ուսումնական տարվա սկզբից բոլոր ազգային դպրոցներում ներդրվել է ծրագիր` «Վրաց լեզուն՝ ապագա գրավական», որի համաձայն, կրթօջախներում վրաց լեզվի տեղական կադրերի հետ աշխատում եւ վրաց լեզվի դասերին են մասնակցում ծրագրում ընդգրկված կադրերը: Նպատակն է` բարձրացնել պետական լեզվի ուսուցման մակարդակը: Վրացերենի ուսուցմանը նպաստեց նաեւ դպրոցները նոր դասագրքերով ապահովելը, կազմվել են 1-4-րդ աստիճանի վրացերենի դասագրքեր: Ներկայումս կազմվում են այդ դասագրքերի ավելի բարձր աստիճանները:
Վրացերենի ուսուցմանը մեծապես նպաստում են նաեւ դպրոցների տնօրենների ու մանկավարժների պարբերաբար անցկացվող վերապատրաստման դասընթացները:
- Իսկ, վերջին հաշվով, կրթական ռեսուրս-կենտրոնն, իր հերթին, ի՞նչ դեր է խաղում պատանիների ու աղջիկների հետագա ճակատագրի գործում:
- Կասեինք` ուրույն դեր է խաղում եւ իր վրայից պատասխանատվությունը չի հեռացնում: Ռեսուրս-կենտրոնը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում սովորողների երկարամյա գործընթացը: Դպրոցական նստարանին դեռ հրաժեշտ չտված աշակերտներին օգնում ենք մասնագիտական կողմնորոշման ընտրության կարեւոր խնդրում: Սկսած այս տարվանից՝ բարձրագույնի հավակնորդները պետք է գրանցվեն ազգային քննություններին` Օn-line ռեժիմով, այսինքն` էլեկտրոնային կայքով: Մեր շրջանից դիմորդների գրեթե 80 տոկոսը բացարձակ անտեղյակ էր համապատասխան կանոնակարգին: Այս գործում իր օգնությունն է բերում ռեսուրս-կենտրոնը, նրանց ուղղություն ցույց տալիս՝ ինչպես մասնագիտական ընտրության գործում, այնպես էլ առանձին հարցերում, ինչպես նաեւ ծանոթացնում, տեղեկատվություններ է տալիս մեր երկրում գործող ակրեդիտացված բուհերի մասին: Այսպես, օրինակ, մեր շրջանավարտները ցանկություն ունեն սովորելու Վրաստանի բուհերում, բայց տեղյակ չեն գործող բաժինների բուն էության մասին, նրանք անգամ չեն կարող ընտրություն կատարել, թե որ բաժինը դիմել եւ ինչ հիմունքներով ընդունվել: Այս մասին հանգամանալից եւ սպառիչ տեղեկություններ տալիս է մեր ռեսուրս-կենտրոնը: Անհրաժեշտ տեղեկություններ տալուց հետո աբիտուրիենտների համար բացել ենք համապատասխան կայքեր, որով նրանց համար հնարավորություն ընձեռվեց գրանցվել` մասնակցելու քննություններին: Համեմատության կարգով ասենք, որ, եթե բուհ ընդունվելու համար շրջանի ռեսուրս-կենտրոնում 2011 թվականին գրանցվել էին մինչեւ 80 երիտասարդ ու աղջիկ, ապա այս տարի այդ թիվն անցնում է 100-ից: Նրանք հիմնականում գրանցվեցին երկրի բուհերի վրաց լեզվի նախապատրաստական ծրագրում, ընդ որում՝ ուսման առաջին տարում վրաց լեզուն սովորում են խորացված ծրագրով, իսկ այնուհետեւ յուրաքանչյուրն ուսումը շարունակում է իր ընտրած ֆակուլտետում:
- Եվ վերջում, Ձեր ներողամտությունն ենք հայցում ուշացումով շնորհավորելու Վրաստանի նախագահի հրամանագրով Պատվո մեդալով պարգեւատրվելու առթիվ, եւ որին, անշուշտ, Դուք արժանացել եք ուսման բնագավառում սովորողների ձեռքբերումների արդյունքում:
- Պարգեւը, ինչ խոսք, միշտ էլ տրվում է ըստ արժանվույն: Դրա համար իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Վրաստանի նախագահին, կառավարությանն ու կրթության նախարարությանը` ուսման բնագավառի աշխատողներիս հանդեպ ցուցաբերած ուշադրության համար, եւ մենք նման հոգատարությանը կպատասխանենք արժանի գործերով:
- Շնորհակալություն հարցազրույցի համար:

ՄԱՆՈՒԿ ԿԱՐԱԽԱՆՅԱՆ
ք.Նինոծմինդա

Джек провел "Быстрое обучение чтению. 1 класс. Времена года: рассказы, стихи, приметы" его в гостиную и, "песня скачать куда уходит детство" извинившись, вышел на кухню.

Хотя я и "скачать книгу мумий тролль" спрашивал, он не сообщил мне относительно "скачать чип и дейл игру" своих планов разделаться с ним.

Бесчисленное "Найти идею: Введение в ТРИЗ - теорию решения изобретательских задач" количество шестеренок, колесиков, подшипников крутилось "Запретная зона" и вертелось, производя страшный шум.

Очки долой, "Малыш и Карлсон, который живет на крыше" зубные пластинки "Маша учит буквы "Маша и Медведь"" вон!

Полюбуйся на одну коронацию и "Русский язык. 5 класс. Сборник упражнений. ФГОС" ты видел их все.

Я по-прежнему не пойму, почему "картун нетворк игры бакуган" ты это поощряешь.

 
< Հունիս 2012 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30