Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Մշակույթ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՎԻՐԱՀԱՅ ՆԿԱՐՉՈՒՀԻՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՎԻՐԱՀԱՅ ՆԿԱՐՉՈՒՀԻՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Էլ.փոստ Տպել PDF

alt

Ինչպես հայտնի է «Վրաստան» թերթի ընթերցողին, այս տարի մայիսի 9-ին լրացավ Գայանե Խաչատրյանի ծննդյան 70-ամյակը։ 700 գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքների հեղինակ Գայանե Խաչատրյանը հայտնի է ողջ աշխարհում։ Նրա կտավները պահպանվում են Վրաստանի, Իտալիայի, Հոլանդիայի, Ֆրանսիայի, Իսրայելի, Ավստրիայի, ԱՄՆ֊ի, Ռուսաստանի եւ, իհարկե, Հայաստանի թանգարաններում եւ մասնավոր հավաքածուներում։

Թբիլիսին, ուր ծնվել, ապրել, ստեղծագործել ու վախճանվել է Գայանե Խաչատրյանը (1942-2009թթ.), իր իսկ խոստովանությամբ՝ եղել է նկարչուհու ստեղծագործելու միակ միջավայրը։ Մի առիթով նա Թբիլիսիի ու իր արվեստի մասին գրել է. «Սա ինձ համար քաղաք չէ, սա ինձ համար թատրոն է։ Իսկ գեղանկարչությունը անբաժանելի է ինձնից։ Դա իմ մաշկն է, իմ կմախքը։ Ես պարզապես չեմ կարող առանց վրձնի, առանց ներկապնակի, առանց ներկերի»։
Տուրքի հետ նաեւ օրինավոր հպարտության մի զգացում կար անվանի հայրենակցուհու 70-ամյակին նվիրված «Ժամանակակից վիրահայ նկարչուհիների ցուցահանդեսում», որը կազմակերպել էին Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը եւ Վրաստանի հայ նկարիչների միությունը։
Հերթական այս նախաձեռնությունը լրացրեց այս կենտրոնում անցկացվող այն շնորհակալ միջոցառումների շարքը, որը նրա մասնակիցներին տալիս է գեղարվեստից չկտրվելու, միմյանց հաղորդակցվելու ուրախությունը։ Եվ ամենագլխավորը՝ նոր տաղանդներ հայտնագործելու, նրանց խրախուսելու, այդով իսկ վիրահայ մշակութային ավանդույթները հերթական սերնդին փոխանցելու հույժ կարեւոր հնարավորությունը։ Իսկ այդ օրվա ցուցահանդեսի առանձնահատկությունն այն էր, որ Մեծանուն կին նկարչին իրենց տուրքն էին բերել երիտասարդ կին նկարիչները։ Ընտրությունն իր խորհուրդն ուներ. ներկան պետք է բերեր գալիք ձգտումներ եւ կատարեր իր խրախուսող դերը։
Կենտրոնի մշակույթի բաժնի պատասխանատու Լեւոն Չիդիլյանի ողջույնից հետո՝ Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը ներկայացրեց ցուցահանդեսին մասնակից, Թբիլիսիում այսօր ստեղծագործող երիտասարդ նկարչուհիներին։
Իրենա Օհանջանովա, Էռնա Դոլմազովա, Թամարա Գելաշվիլի, Գայանե Մանասյան, Նինա Իաշվիլի, Աննա Սահակյան, Մարիամ Տիպուխյան - այս եւ ուրիշ անուններ, որ մեծ մասամբ ծանոթ են գեղանկարչության սիրահարներին, մեկ անգամ էլ բարձրաձայնվեցին ցուցահանդեսին ներկա կերպարվեստի գիտակների կողմից՝ իբրեւ վիրահայ գեղանկարչության ավանդույթների արժանի շարունակողներ։ Նշենք, որ ներկայացված էին նաեւ նմուշներ վիրահայ ճանաչված նկարչուհի, այժմ Երեւանում բնակվող Զուլեյկա Բաժբեուկ֊Մելիքյանի գործերից։
Թբիլիսյան հայտնի գեղանկարիչներ Ջիովաննի Վեփխվաձեն, Ռոմա Սոլողաշվիլին, մանրանկարիչ Մերուժան Շահումյանը ջերմորեն ողջունեցին երիտասարդ ստեղծագործողներին եւ չմոռացան տալ իրենց հայրական, ուսանելի խորհուրդը։
Նկարչուհու մասին՝ նրա կերպարը բացող հուշեր պատմեցին Մերուժան Շահումյանը եւ Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի առաջատար դերասանուհի Մելանյա Բարսեղյանը եւ Վրաստանի հայ մտավորականների միության Թբիլիսիի բաժնի պատասխանատու Ենոք Թադեւոսյանը։
Երեկոն նաեւ հարմար պահ էր՝ խոսելու հայ եւ վրաց նկարիչների համագործակցության մասին։ Իրենց ելույթներում՝ «Հայարտուն» կենտրոնում նաեւ վրաց գեղանկարիչների հետ հանդիպումների առաջարկությամբ, հանդես եկան Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը։ Նա բարձրացրեց՝ 2012-ը Գայանե Խաչատրյանի տարի կոչելու առաջարկությունը, ինչը գոհունակությամբ ընդունվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի կողմից։
- Իմ աղոթքն է,- ասաց Վազգեն Միրզախանյանը, որ Գայանե Խաչատրյանի շունչն իջնի մեր կին ստեղծագործողների վրա, ինչպես Եղիա Մարգարեի շունչն իջավ իր աշակերտի վրա, եւ նրանք, այդ աշակերտի պես, ավելի լավ գործեն ու հասնեն Գայանեի բարձունքին։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ


Это указывало, с одной стороны, "Любовь без рецепта" на необычное для Шетлендских островов богатство, хотя "Руководство по тех/обслуживанию и ремонту BMW 3-й серии" стол мистера Мертона "Ветер в ивах" и весь остальной уклад его жизни не превышали того, что можно было "Атлас а/д России От Москвы до окраин" встретить в домах самых "Ада Булганова Симон Лютер" скромных шетлендских собственников.

Этот вопрос вызывал жгучий интерес "Математика Входные тесты 1 кл." у рыцарей меча.

А зарплата это к слову, "Обед по-домашнему" может, он, ваш человек, тоже зарплату получает.

Конечно, "Уроки логопеда" мне и в голову не "Книга Мудрости или Глупости" приходило, что я расстаюсь с ней навсегда.

Я не "Праздники" хочу наживаться за ваш счет.

Внизу смутно виднелись очертания холмов.

 
< Հունիս 2012 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30