Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՕԼԻԳԱՐԽԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՐԲԵՔ ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՉԻ ՀԱՆԳԵՑՐԵԼ

ԲԱՆԱՎԵՃԵՐ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Հուլիսի 4-ին Ստրասբուրգում, Եվրախորհրդարանում Վրաստանի վերաբերյալ քննարկումներ անցկացվեցին։ Ստրասբուրգում եվրոպացի խորհրդարանականները խոսեցին Վրաստանի ներքին քաղաքական իրավիճակի, հոկտեմբերին ծրագրված ընտրությունների եւ վրաց ընդդիմության մասին։ Նրանք ընդգծեցին Վրաստանի առաջընթացը ժողովրդավարության զարգացման առումով եւ իշխանությանը կոչ արեցին է՚լ ավելի ուժեղացնել այն։ Քննարկումներում դրական գնահատական տրվեց «Մասթ Քերի» սկզբունքների ներդրմանը։

 

Եվրախորհրդարանում ամենախոշոր խմբակցության՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) պատգամավորները կասկածի տակ դրեցին այդպիսի բանավեճերի անհրաժեշտությունը՝ նշելով, որ անհրաժեշտ չէ քննարկել ընտրական գործընթացը Վրաստանում, եւ հարցը օրակարգում դրվել էր Բիձինա Իվանիշվիլու կողմից վարձված ընկերությունների ակտիվ աջակցությամբ։

Ընթերցել...
 

«ԲԺՇԿԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԱՄՈՒԽ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՋ Է»

altՆա համոզված է, որ բժշկությունը ոչ միայն մասնագիտություն է, այլեւ՝ կոչում։ Շարունակելով ընտանեկան ավանդույթները՝ իրեն նվիրեց բժշկությանը։ Մեր զրուցակիցն է Թբիլիսիի ջերմուկաբուժական (բալնելոգիական) առողջարանի տնօրեն, բուժական տուրիզմի համադրույթի հիմնադիր Նիկոլոզ Սաակաշվիլին։

- Նիկոլայ Միխայլովիչ, Ձեր ծնողները հայտնի գիտնականներ էին։ Պատմեք, խնդրում եմ, նրանց մասին։
- Հայրս՝ Միխեիլ Սաակաշվիլին, պրոֆեսոր էր, ժամանակին Թբիլիսիի բժշկական ինստիտուտի ռեկտորն է եղել։ Նրա մասնագիտությունը նյարդաբանությունն էր։ Հայրս փիլիսոփա էր, բժշկական ինստիտուտում հիմնադրել է Վրաստանի բժշկության պատմության ամբիոնը։ Եղել Ի.Թարխնիշվիլու անվան մրցանակի առաջին դափնեկիրը՝ ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում։

Ընթերցել...
 

«ՎԱՉՅԱՆ» ՊԱՐԻ ՀԱՄՈՒՅԹԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի մասնակից, Ախալքալաքիի շրջանի «Վաչյան» պարի համույթը հուլիսի 4-ին հյուրընկալվել էր Հայաստանի Սփյուռքի նախարարությունում, որտեղ նրանց ընդունել են փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը եւ Հայաստանի Սփյուռքի նախարարության աշխատակազմի ԱՊՀ երկրների հայ համայնքների վարչության պետ Ա.Արշակյանը, համահայկական ծրագրերի վարչության պետ Ա.Մխիթարյանը եւ «Իմ Հայաստան» փառատոնի մշակութային բաժնի վարիչ Լ.Ավետիսյանը:

Մասնակիցները կիսվել են իրենց տպավորություններով: Նրանցից շատերն առաջին անգամ են Հայաստանում` ուրախ ու տպավորված: Խմբի պարուսույց եւ ղեկավար Նասլեդ Քեյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Սփյուռքի նախարարությանը այսքան շքեղ փառատոն կազմակերպելու եւ իրականացնելու համար` նշելով. «Շատ տպավորված եմ այս փառատոնից եւ կարծում եմ, որ այս տարի ամեն ինչ շատ ավելի լավ էր կազմակերպված, իսկ մասնակիցների նկատմամբ ցուցաբերված ուշադրության մասին, էլ խոսք չկա»:

Однако и "Все об этом - быстренько и со вкусом" тут бык нередко поднимает на рога лошадь или "Новые и новейшие письма счастья" калечит всадника, а бывают иногда и смертельные случаи.

Странная девушка "ЕГЭ 2012. Обществознание. Тренировочные задания" эта Каталина де Крусес, она не раз проявляла редкостную "Грамматика английского языка. Сборник упражнений. 2-3 классы. К учебнику М.З. Биболетовой и др. "Enjoy English. 2-3 классы" (Обнинск: Титул). Издание шестое, переработанное и дополненное" твердость характера такую не купишь и не продашь, как тюк товара.

Но "Черная Шамбала" ставки сейчас "Комментарий к Конституции Российской Федерации (постатейный). 8-е издание, исправленное и дополненное" слишком велики, чтобы доверить игру дилетантам.

В нынешней ему самому жрать было нечего опять же "Гибкое скорочтение ваш шанс…" сведения из газет, других Ильин не имел.

Но "Создай свой web-сайт" магический шар оставался туманным.

Газета выпала у меня "Сказки и большие картинки" из рук, и я "Издай и умри" низко склонился над столом, до боли сцепив пальцы.

 

ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՑ ԱԽԱԼՔԱԼԱՔԻ-ԲԱԿՈՒՐԻԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՏԱՍԸ ԿԻԼՈՄԵՏՐԱՆՈՑ ՆՈՐ ՀԱՏՎԱԾԸ

altՎրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառույցների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին աշխատանքային այցով գտնվում էր Ախալքալաքիի շրջանում։

Նախարարը, Ախալքալաքիի շրջանում Վրաստանի նախագահի լիազոր Լաշա Ճկադուայի, շրջանի մունիցիպալիտետի ղեկավարության ուղեկցությամբ դիտեց Արագվա գյուղում տեղակայված մանկական դահուկային մարզահամալիրին տանող ճանապարհի կարգավորման եւ ասֆալտապատման աշխատանքները։ Նախարարը հանդիսավոր պայմաններում բացեց Ախալքալաքի֊Բակուրիանի ճանապարհի 10 կիլոմետրանոց վերականգնված հատվածը։ Նշենք, որ վերականգնված ճանապարհահատվածից օգտվում են Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի 40-ից ավելի բնակավայրերի բնակիչները։ Այն տեղի բնակիչներին կապում է ոչ միայն շրջկենտրոնի, այլեւ արոտավայրերին ու հողահանդակներին։ Դա, ինչպես նշեց Նիկոլաիշվիլին, երկրամասում երկրագործության ու անասնապահության զարգացման համար լուրջ նախադրյալ է։ Այն նշանակալի դեր կկատարի նաեւ Արագվայի ձմեռային մարզահամալիրի գործունեության բարելավման ու տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման գործում։ Ճանապարհահատվածի վերականգնված աշխատանքներն իրականացվել են Վրաստանի կառավարության եւ տարածաշրջանային զարգացման ու ենթակառույցների նախարարության մունիցիպալային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Ընթերցել...
 

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԲԻԼԻՍՅԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ

altԵրեւանում Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թբիլիսյան նախկին բնակարանի բանալիները հանդիսավորապես հանձնեց Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հունիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Հայաստանի գրողների նախագահ Լեւոն Անանյանն ընդգծեց, որ բնակարանի ձեռքբերման հարցը, մի շարք մարդկանց հետեւողական վերաբերմունքի շնորհիվ, վերջապես կարելի է լուծված համարել: Նա շնորհակալություն հայտնեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ով առանց վարանելու օժանդակել է ոչ միայն բնակարանի ձեռքբերման, այլեւ վերանորոգման հարցում: «Այսուհետ Թբիլիսիում կունենանք եւս մեկ նոր հայկական մշակութային օջախ, որն անպայմանորեն կդառնա ժամանակակից մշակութային կենտրոն, ինչպես նաեւ մշակութային կյանքի աշխուժացման երաշխիք»,- ասաց նա:

Ընթերցել...
 

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԸ ԼՐՋՈՐԵՆ ԱՌԱՋ ԵՆ ՇԱՐԺՎԵԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ»

alt

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով Ազգային ժողովի պատգամավորների հարցերին, նշել է, որ սխալ է միջազգային ինտեգրման գործընթացը հակադրել տարածաշրջանային ինտեգրման գործընթացին, քանի որ դրանք զուգահեռ եւ միմյանց լրացնող գործընթացներ են։ Սույնը վարչապետը հայտարարեց՝ ներկայացնելով կառավարության մոտակա հինգ տարվա ծրագիրը։

Սարգսյանը մասնավորապես նշեց, որ այդ տարիներին կողմերը ամրագրել են լուրջ առաջադիմություն այդ գործում։ Երկու երկրները ձեռք են բերել քաղաքական պայմանավորվածություն եւ այժմ մշակում են նոր միասնական մաքսային համակարգ։ «Դա նշանակում է, որ մեր քաղաքացիները, տնտեսական սուբյեկտները գործ կունենան մեկ մաքսային ծառայության հետ, որն ընդունելի կլինի երկու երկրների համար եւ էականորեն կկրճատի մաքսային գործընթացները։ Դա բավականին լուրջ պայմանավորվածություն է, եւ այսօր մենք աշխատում ենք այդ փաստաթղթերը մշակելու ուղղությամբ, ինչը էականորեն դյուրին կդարձնի կապերը»,- ընդգծեց նա։

Ընթերցել...
 

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՎԻՐԱՀԱՅ ՆԿԱՐՉՈՒՀԻՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

alt

Ինչպես հայտնի է «Վրաստան» թերթի ընթերցողին, այս տարի մայիսի 9-ին լրացավ Գայանե Խաչատրյանի ծննդյան 70-ամյակը։ 700 գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքների հեղինակ Գայանե Խաչատրյանը հայտնի է ողջ աշխարհում։ Նրա կտավները պահպանվում են Վրաստանի, Իտալիայի, Հոլանդիայի, Ֆրանսիայի, Իսրայելի, Ավստրիայի, ԱՄՆ֊ի, Ռուսաստանի եւ, իհարկե, Հայաստանի թանգարաններում եւ մասնավոր հավաքածուներում։

Թբիլիսին, ուր ծնվել, ապրել, ստեղծագործել ու վախճանվել է Գայանե Խաչատրյանը (1942-2009թթ.), իր իսկ խոստովանությամբ՝ եղել է նկարչուհու ստեղծագործելու միակ միջավայրը։ Մի առիթով նա Թբիլիսիի ու իր արվեստի մասին գրել է. «Սա ինձ համար քաղաք չէ, սա ինձ համար թատրոն է։ Իսկ գեղանկարչությունը անբաժանելի է ինձնից։ Դա իմ մաշկն է, իմ կմախքը։ Ես պարզապես չեմ կարող առանց վրձնի, առանց ներկապնակի, առանց ներկերի»։
Տուրքի հետ նաեւ օրինավոր հպարտության մի զգացում կար անվանի հայրենակցուհու 70-ամյակին նվիրված «Ժամանակակից վիրահայ նկարչուհիների ցուցահանդեսում», որը կազմակերպել էին Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը եւ Վրաստանի հայ նկարիչների միությունը։

Ընթերցել...
 

«ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ» ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՕՐՋԱՅՈՒՄ

Հուսով եմ՝ նամակս կհասնի իմ սիրելի «Վրաստան» թերթի ընթերցողներին։

Բազում տարիներ իբրեւ դասվար աշխատել եմ նախ՝ Ախալքալաքիի շրջանի Օրջա գյուղի, ապա՝ Ախալքալաքիի Դ.Դեմիրճյանի անվան հայկական միջնակարգ դպրոցում։ Այս տարի, հրավիրվեցի շրջանի Օրջա գյուղի դպրոցի «Վերջին զանգի» արարողությանը։ Ասեմ որ՝ դպրոցն ուներ ընդամենը չորս շրջանավարտ եւ օրվա հերոսներն էին Գայանե Ակոջյանը, Խանում Հակոբյանը, Հերմինե Մաքոյանը եւ Վարդուհի Սահակյանը։
Հենց այս չորս հաճելի ու շնորհալի աղջիկների եւ, անշուշտ, նրանց դասղեկ, բազմավաստակ ուսուցչուհի Վարդիթեր Յուզբաշյանի շնորհիվ էլ կազմակերպվել էր այն հրաշալի միջոցառումը, որտեղ իշխողը հույզն ու զգացմունքն էին… Հանդեսի զարդը դարձավ շնորհաշատ, «երկու երնեկը» մեկտեղող Գայանե Ակոջյանը, որը ե'ւ հիանալի երգեց, ե'ւ պարեց, ե'ւ ասմունքեց։
Շրջանավարտներին դեպի Մեծ կյանք բարի ճանապարհ մաղթեց դպրոցի տնօրեն Նվեր Մինասյանը։ Բազում խորհուրդներ բովանդակող այդ օրը, նշանավորվել էր նրանով նաեւ, որ Մայիսի 26-ն էր՝ Վրաստանի պետական անկախության վերականգնման օրը։
Ցանկանում եմ, որ Վրաստանն ու Հայաստանը՝ երկու եղբայր պետությունները, աճեն ու բազմանան՝ խաղաղ երկնքի տակ։ Չէ՞ որ՝ «Եղբայրներ են ծնված օրից աշխարհում հայն ու վրացին, Եվ դառնություն չի խառնվել երբեք նրանց աղ ու հացին…»։
Իսկ կյանք մտնող մեր զավակները՝ դառնան Վրաստան երկրի ազնիվ ու նվիրված քաղաքացիներ։

ՍԱԹԵՆԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ախալաքալաքի

Но даже когда речь идет " " о тех, кто принадлежит к одному миру тому " " или другому, всегда есть интерфейс, всегда " " есть различия.

Земля снова задрожала, и на нас обрушился шквал из падающих листьев, сломанных веток, песка " " и мелких камешков.

Сил почти не осталось, но вода была " " рядом.

Озеро было черное, а луна серебряная, и " " висела она высоко, он не мог до нее дотянуться.

Его улыбка исчезла, " " чтобы на миг смениться "скачать музыку зона зона" недоумением и почти мгновенно вернуться.

Здесь нет специального здания суда, хотя, правда, есть " " комната, в которой обычно происходят "живые и мёртвые книга скачать" всякого рода собрания; там же устраиваются и заседания суда.

 
Ավելի Հոդվածներ...
Page 51 of 53
< Օգոստոս 2019 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31