Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

«ՈՎ ԲԱՐԵԿԱՄ ՉԻ ՈՐՈՆՈՒՄ, ՆԱ ԻՆՔՆ Է ՀԵՆՑ ԻՐ ԹՇՆԱՄԻՆ» (Շ.ՌՈՒՍԹԱՎԵԼԻ)

alt

Բարեկամներ են միշտ եղել ու կան հայ ու վրացի ժողովուրդները։ Եվ պատմության քառուղիներում՝ օրհասական պահերին միշտ աջակցել են իրար ու սատարել, ուրախ պահերին՝ միմյանցով հրճվել- խնդացել։ Ասել է, միմյանց պատմությունները հյուսել են փոխսիրո, փոխըմբռնումի, հարկ եղած դեպքում, փոխզիջումի հենքի վրա։ Եվ այս ճշմարտությունը ավելի, քան որեւէ այլ տեղ, մշակույթում, գրականության մեջ է դրսեւորվել։ Ու դա՝ դեռեւս Յ.Ցուրտավելու, Լ.Մրովելու, Եղիշեի, Բյուզանդի ժամանակներից… Նրանք դարեր շարունակ իրենց գրականությունները համալրել-հարստացրել են փոխադարձ բարձրարժեք թարգմանություններով, փոխայցելություններով, հանդիպումներով, միմյանց ներկայացնող ու արժեւորող, միմյանց նվիրված գրքերի հրատարկություններով… Հետեւաբար իրենց սիրո եւ բարեկամության ոսկեմատյանը անընդհատ զարդարել գեղեցիկ նոր էջերով։ Այս ամենի փայլուն ապացույցն են բարեկամական կապերը հատկապես հայ ու վրացի մեծերի միջեւ։ Վկա՝ Սունդուկյանի եւ Ծերեթելու, Տիցիանի եւ Չարենցի, Գամսախուրդիայի եւ Իսահակյանի, Գրիշաշվիլու եւ Թումանյանի կապերը… վերջին տասնամյակում ընդլայնվող ու իր խորքերում զարգացումի առողջ սերմեր պարունակող կապերը հայ եւ վրացի գրողների միջեւ։
ՀԳՄ եւ ՎԳՄ նախագահներ Լեւոն Անանյանի եւ Մաղվալա Գոնաշվիլու եռանդուն ու բարեշահ փոխհամագործակցության շնորհիվ մեր գրական հարաբերությունները թեւակոխել են աննախադեպ արժեքավոր, բեղուն  շրջան։ Հրատարակվել են հայ ու վրաց չափածոյի եւ արձակի անթոլոգիաները, կայացել են հայ գրականության օրեր Վրաստանում, վրաց գրականության օրեր՝ Հայաստանում, եղել են գրքերի քննարկումներ, շնորհանդեսներ… Ու, եթե ժամանակին Ծերեթելին է ձոնել բանաստեղծություն Սունդուկյանին կամ Գրիգոլ Ռոբաքիձեն է հայաստանյան այցելությամբ հիացած (1929թ.) գրել իր նշանավոր «Հայաստան» էսսեն, ապա այսօր էլ հայ գրողներն են գրում Վրաստանի մասին ու վրացիները՝ Հայաստանի։ Եվ անձամբ իրենք նախագահները, որոնք կազմում են այս շղթայի գլխավոր օղակը։

Ընթերցել...
 

ՀԱՎԱՍՏՎԵԼ Է ԱԼՅԱՆՍԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

alt Մայիսի 20-21-ին, Չիկագոյում անցկացվեց Հյուսիսատլանտյան ընկերակցության պատմության մեջ ամենախոշոր գագաթաժողովը, որին, ալյանսի անդամ երկրների ղեկավարներից բացի, մասնակցեցին ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների, միջազգային ծրագրերով ալյանսի հետ համագործակցող պետությունների, ՆԱՏՕ-ին անդամակցության ցանկություն հայտնած երկրների ղեկավարները։ Գագաթաժողովում կրկին անգամ ընդգծվեց Վրաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ալյանսի օժանդակությունը, արժանավույն գնահատական տրվեց Վրաստանում իրականացվող բարեփոխումներին եւ ողջունվեց ՆԱՏՕ֊ին անդամակցության Վրաստանի միտումը։ Գագաթաժողովի աշխատանքի արդյունքներով, ընդունվեց հռչակագիր, որտեղ մի ողջ բաժին հատկացվել էր Վրաստանին։

Ընթերցել...
 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՍՏԱՆՁՆԵԼ ՈՂՋ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

altՄայիսի 24-ին Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ անցկացվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվեցին հետընտրական զարգացումները:

Նիստին մասնակցեցին նաեւ կուսակցության գործադիր մարմնի անդամներ՝ Հայաստանի ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը,  Հայաստանի ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ այլք: Նիստում ընդունվել էր հայտարարություն, որտեղ նշված էր, որ ՀՀԿ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը ցանկացած քաղաքական ուժի ներկայացրած ողջամիտ առաջարկության շուրջ, լինի ընդդիմադիր, թե իշխանական: ՀՀԿ-ն պատրաստ է ստանձնել ողջ պատասխանատվությունը, միաժամանակ, շարունակելու է «Օրինաց երկիր» կուսակցության հետ համագործակցությունը:

 

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Բաթումիում կայացած խորհրդաժողովում քննարկվեցին էթնիկական փոքրամասնությունների հիմնախնդիրները։

Վրաստանի նախագահին առընթեր հանդուրժողականության եւ քաղաքացիական ինտեգրման խորհրդի ու օմբուդսմենին առընթեր ազգային փոքրամասնությունների խորհրդի երկօրյա նիստում, քննարկվեցին գոյություն ունեցող հիմնախնդիրների լուծման ուղիները։
Հանդիպումն անցավ բաց երկխոսության ձեւաչափով՝ քաղաքացիական հասարակության, էթնիկական փոքրամասնությունների ներկայացուցիչների եւ երկրի իշխանությունների միջեւ։

Ընթերցել...
 

ՄԻԽԵԻԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻ. «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ ՄԻՇՏ ՀԱՂԹԱՆԱԿՈՒՄ Է»

 

altԱպրիլի 9-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խորհրդարանի բակում մասնակցեց 1989 թվականի ողբերգության 23-րդ տարեդարձին նվիրված արարողությանը եւ պարգեւներ հանձնեց մի խումբ ռազմական ինժեներների։

Իր ելույթում Վրաստանի նախագահը, խոսելով երկրի հերոսական անցյալի մասին, նշեց, որ մինչեւ ապրիլի 9-ն էլ վրաց ժողովուրդը պայքարում էր իր անկախության համար եւ այդ պայքարում միշտ հաղթանակներ է տարել։ «Աշխարհում կան շատ ժողովուրդներ, ոմանք դյուրությամբ են հաշտվում պարտության եւ ազատության կորստի գաղափարի հետ։ Սակայն մենք այդպիսին չենք։ Մենք միշտ պայքարում ենք ազատության եւ անկախության համար, եւ այդ պայքարում ազատության գաղափարը միշտ հաղթանակում է։ 

Ընթերցել...
 

ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ-ՄԻՍ

 

alt* Հորթի, խոզի կոտլետներն ավելի համեղ կլինեն, եթե տապակելուց առաջ դրանք թաթախեք մանանեխի փոշու մեջ։
* Եթե տապակելուց 1-2 ժամ առաջ կոտլետները թաթախեք քացախի ու ձեթի խառնուրդի մեջ, դրանք ավելի նրբահամ կլինեն։
* Տապակած միսն ավելի համեղ կլինի, եթե տապակելիս թավայի մեջ մի կտոր կիտրոն (կեղեւը հեռացնել պետք չէ¤ դնեք։ Տապակելուց հետո փափկած կիտրոնը քերեք գդալով եւ ավելացրեք թանձրահյութին։
* Որպեսզի տապակած միսն ավելի փափուկ լինի, մատուցելուց առաջ 15-20 րոպե պահեք եռացող ջրի գոլորշու վրա։

Ընթերցել...
 
Page 53 of 53
< Հունվար 2023 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31