Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԳԻՈՐԳԻ ՔԱԴԱԳԻՁԵ. «ԶԳՈՒՇԱՑԵՔ «ԲԱՆԿԱՅԻՆ ԹԱԿԱՐԴՆԵՐԻՑ»

Վերջին ժամանակներում հաճախակի են դարձել երկրում գործող բանկերի գործունեությունից դժգոհ քաղաքացիների ելույթները։

Խոսքը վերաբերում է ինչպես հիպոթեկային, այնպես էլ սովորական վարկերից օգտվող քաղաքացիներին, որոնք տոկոսադրույքների մարման տեսանկյունից, մեծ մասամբ, վերջում հայտնվում են եթե ոչ անելանելի, ապա շատ ծանր իրավիճակում։ Ստեղծված բարդությունների մասշտաբներն այնքան մեծ են, որ հիմնախնդիրն իր վրա գրավեց նաեւ երկրի գործադիր իշխանության ուշադրությունը։ Հաշվի առնելով սույն հանգամանքը, գործադիրը Վրաստանի ազգային բանկի ղեկավարությանը հանձնարարեց խիստ վերահսկողություն սահմանել բանկերի ինչպես հիպոթեկային, այնպես էլ վարկային քաղաքականության վրա, բացահայտել այն մեխանիզմները, որոնց օգնությամբ վարկատու բանկերը կարողանում են ստանալ աննախադեպ եկամուտներ։

Ընթերցել...
 

ԿԱՅԱՑԱՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ՝ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԺՈՂՈՎԸ

2014 թվականի նոյեմբերի 4-ին «Հայարտուն» կենտրոնում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարածաշրջանային Վրաստանի հանձնախմբի հերթական ժողովը:

Այն բացեց հանձնախմբի նախագահ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Հաշվի առնելով Վրաստանում հասարակական, պետական կառույցների եւ անհատ գործիչների՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ծրագրեր կյանքի կոչելու ցանկությունը, հանձնախումբը այսուհետ կստանձնի առաջարկվող ծրագրերը համակարգելու եւ դրանց աջակցելու պարտավորությունը:
Հանձնախումբը հանդես է գալիս որպես նախատեսվող ծրագրերի համակարգող եւ աջակցող: Ծրագրերը կարող եք ներկայացնել Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել (+995 32) 2546411 հեռախոսահամարով:
Նիստի ընթացքում քննարկվեց նաեւ ՄԱԿ-ի կողմից ընդունված «Ցեղասպանության հանցագործության կանխման եւ պատժման» կոնվենցիայի 66-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, Վրաստանում ՀՀ դեսպանության, Վրաստանի պետական եւ հասարակական կառույցների հետ համագործակցությամբ, կազմակերպել եւ նշել այդ օրը: Որոշվեց այդ շրջանակներում կազմակերպել ընդունելություն, հրավիրել դիվանագիտական կորպուսի, մշակութային, ազգային, կրոնական կառույցների ներկայացուցիչների, պատմաբանների: Միջոցառման ընթացքում ներկայացնել ազգային եւ կրոնական հողի վրա աշխարհում իրականացված ոճրագործությունները՝ հիմնական շեշտը դնելով Հայոց ցեղասպանության վրա:
Հանձնախմբի անդամներն առաջարկեցին միջոցառումներին ավելի շատ ընդգրկել վրաց հասարակության անդամներին եւ Վրաստանում ապրող տարբեր ազգային ու կրոնական համայնքների ներկայացուցիչներին:
Հանձնախումբը որոշեց հաջորդ ժողովը հրավիրել դեկտեմբերի առաջին կեսին:

 

ՄԿՐՏԻՉ ՄՈՎՍԻՍՅԱՆ. «ՆԵՐՈՒԺԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԸՆՁԵՌՈՒՄ»

Ախալցիխեի մունիցիպալիտետի Սխվիլիսի գյուղի ֆերմեր Մկրտիչ Մովսիսյանը ճանաչված անձնավորություն է ոչ միայն Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում, այլեւ ողջ Վրաստանում։ Եվ դա պատահական չէ, քանզի Մկրտիչը՝ որպես տարածաշրջանային զարգացման ասոցիացիայի անդամ եւ բնագավառի փորձառու մասնագետ, գյուղատնտեսությանն առնչվող հարցերով պարբերաբար շփվում է ինչպես հարազատ մունիցիպալիտետի, տարածաշրջանի, այնպես էլ՝ Վրաստանի մյուս երկրամասերի ագրոհատվածի ներկայացուցիչների հետ։
Բացի վերոնշյալից, Մկրտիչ Մովսիսյանը բավականին հաջողությամբ իրականացնում է նաեւ ֆերմերական գործունեություն, իր տեսական եւ պրակտիկ գիտելիքները ներդնում կոնկրետ գործերում։

- Նախ մի քանի խոսք՝ Ձեր մասին։
- 52 տարեկան եմ, ծնվել եւ միջնակարգ կրթություն ստացել եմ Սխվիլիսիում, ապա ընդունվեցի Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտ, թեպետ ուսումս, ընտանեկան պատճառներով, թերի մնաց։
Մանկուց աշխատել եմ հողի վրա եւ այդ պրակտիկ փորձն հարստացրել եմ ինքնուսուցմամբ ու մի շարք մասնագիտական վարժանքների շնորհիվ, որոնք անցա 1998-2001 թվականներին, երբ աշխատում էի ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ  մեզանում գործող «ՔԵԱ» կազմակերպությունում։ Մասնագիտական հմտության հարստացման գործում նշանակալից էր նաեւ տարածաշրջանային զարգացման ասոցիացիայում իմ գործունեությունը, որտեղ անմիջականորեն զբաղված էի ագրարային հարցերով, գյուղատնտեսական ոլորտին առնչվող մասնագիտական խորհրդատվություններ էի ներկայացնում Վրաստանի մասշտաբով մի քանի տասնյակ գյուղերում գործող ֆերմերներին։

Ընթերցել...
 

ԹԲԻԼԻՍԻ-ԵՐԵՎԱՆ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԱՑՎՈՒՄ Է

Ինչպես արդեն հաղորդել ենք, Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիայի հրավերով, Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 24-27-ը Վրաստանի մայրաքաղաքում մասնակցեց քաղաքի օրվան նվիրված «Թբիլիսոբա»-յի տոնակատարություններին:

Պատվիրակության կազմում էին քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը, արտաքին կապերի վարչության արտաքին հարաբերությունների բաժնի պետ Հարություն Հակոբյանը:

Ընթերցել...
 

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՏՈՆ

Հոկտեմբերի 25-26-ին Վրաստանի մայրաքաղաքը տոնեց ավանդական «Թբիլիսոբան»։ 35-ամյա պատմություն ունեցող այդ տոնին մայրաքաղաքը ներկայացնում է ոչ միայն քաղաքի, այլեւ երկրի տարածաշրջանների ձեռքբերումները, Վրաստանի ողջ բնակչության նվաճումները։ Այդ առումով բացառություն չկազմեց նաեւ 2014 թվականի «Թբիլիսոբան»։

«Թբիլիսոբա- 2014»-ը մեկնարկեց Թբիլիսիի սակրեբուլոյի վերանորոգված շենքի բացմամբ։ Պատմական նորացված շենքի բացման արարողությանը մասնակից Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին տոնի առթիվ շնորհավորեց բոլոր թբիլիսցիներին եւ քաղաքի հյուրերին։
Վերականգնված շենքի արարողությանը ներկա էին նաեւ Վրաստանի կառավարության անդամներ, պատգամավորներ, միջազգային կազմակերպությունների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչներ։

Ընթերցել...
 

ԵՐԵԿՈ-ՀԱՄԵՐԳ՝ «ԹԻՖԼԻՍ, ԴՈՒ ՄՈՒՍԱ ԵՍ»

Իրական սերը հաստատվում է նաեւ հիշողություններով։ Որքան ուժեղ է սերը, այնքան առավել ուժեղ, վեհ ու հիասքանչ են հիշողությունները։ Հենց նման տրամադրություն էր տիրում «Թբիլիսոբայի» տոնի շրջանակներում, Վրաստանի կոմպոզիտորների միության, Վրաստանի հայերի միության եւ Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից, կոմպոզիտորների միության փոքր դահլիճում անցկացված «Թիֆլիս, դու մուսա ես» երեկոն։ Սույն խորագիրը լրիվությամբ արտահայտում էր երեկոյի գաղափարը, քաղաքի նկատմամբ երիտասարդների սերը եւ ավագ ու միջին սերնդի մարդկանց կարոտը։

Թբիլիսին, որն իր պատմական անցյալով աշխարհի հնագույն քաղաքներից է, աչքի է ընկնում իր յուրահատկություններով, նրան բնորոշ են յուրահատուկ ավանդույթները, բանական ու բարոյական արժեքները եւ, բնականաբար, նաեւ նրա մշակութային հուշարձանները։ Քաղաքը դարեր ի վեր եղել է բազում երգահանների, գրողների, բանաստեղծների ու նկարիչների ոգեշնչման աղբյուրը։ Հենց այդ մասին միջոցառման իր բացման խոսքում նշեց միջոցառման կազմակերպիչ ու վարող, պրոֆեսոր Ալեքսանդր Պիրադովը։ Ժամանակին ճանաչված ինժեներ, տեխնիկական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Պիրադովն արդեն մի քանի տարի է, ինչ զբաղված է մշակութային լուսավորչական գործունեությամբ եւ պարբերաբար կազմակերպում է ցուցահանդեսներ, համերգներ ու երեկոներ, որոնց գլխավոր նպատակը վրաց-հայկական մշակութային հարաբերությունների զարգացումն է ու նոր տեսանկյունից դրանց ցուցադրումը։

Ընթերցել...
 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԸ ՎԵՐԱՑՎՈՒՄ Է

ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿՆՎԱԶԵՆ, ՍԱԿԱՅՆ ԴԱ ՈՐՔԱՆՈ՞Վ ԿԱԶԴԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԳՆԻ ՎՐԱ

Սեպտեմբերի մեկից եվրոպական արտադրության մեքենաների ներմուծման մաքսատուրքը վերացվեց։ Հետեւաբար, եվրոպական մեքենաներ ներկրողները Վրաստան ներմուծած յուրաքանչյուր մեքենայի հաշվով կարող են տնտեսել 150-ից մինչեւ 300 լարի։ Մաքսատուրքի վերացմամբ նկատելիորեն տուժում է պետբյուջեն, որի եկամուտները, միայն մեկ տարում այդ ուղղությամբ կնվազեն 8-10 միլիոն լարիով։ Հատկանշական է, որ ներկրած եվրոպական մեքենաների մաքսատուրքի վերացումը բացարձակապես չի առնչվում ակցիզային հարկի հետ, որի չափը մեքենաների մաքսազերծման ժամանակ ամենաբարձրն է։ Այդ հարցի կապակցությամբ օրենսգրքում փոփոխություններ, դեռեւս ծրագրված չեն։
Եվրոպական արտադրության մեքենաների ներկրման մաքսային տուրքի վերացումը փորձագետները դրական են գնահատում, թեպետ գտնում են, որ դա եվրոպական մեքենաների պահանջարկի վրա ազդեցություն չի գործի, հետեւաբար ներկրման մակարդակի փոփոխություն չի լինի։

Վերոնշյալ նորամուծությունը Եվրամիության հետ Ասոցիացման համաձայնագրի, ավելի ստույգ համընդգրկուն եւ ծավալուն ազատ առեւտրի տարածքի ստեղծման մասին պայմանագրի արգասինքն է, ըստ որի՝ Եվրոպայից ներկրվող եւ Վրաստանից արտահանվող ավելի քան 9 հազար անուն արտադրանքի հաշվով մաքսատուրքը վերացվում է։ Ավտոմեքենաները ներառված են այն ապրանքների ցուցակում, որոնց վրա սեպտեմբերի մեկից մաքսատուրքը վերացվել է։

Ընթերցել...
 

ԱՐՄԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԹԲԻԼԻՍՅԱՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Հինգ օր շարունակ Թբիլիսիի «Ամիրանի» եւ «Ռուսթավելի» կինոթատրոններում հաջողությամբ անցկացվեց վավերագրական ֆիլմերի «CineDOC-Tbilisi» միջազգային փառատոնը։

Փառատոնի շրջանակներում հանդիսատեսի դատին ներկայացվեցին Վրաստանի, Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իսրայելի եւ եւս 20 երկրի կինոռեժիսորների շուրջ 50 վավերագրական ֆիլմերը։
Միջոցառումն անցկացվեց վավերագրական ֆիլմերի Ամստերդամի միջազգային փառատոնի եւ Վրաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։

Ընթերցել...
 
Ավելի Հոդվածներ...
Page 10 of 53
< Ապրիլ 2023 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30