Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԿԸՆՁԵՌՎԻ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎՈՎ ՎԵՐԱՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ԹԱՄԱՐ ՍԱՆԻԿԻՁԵՆ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻՈՒՄ

Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Թամար Սանիկիձեն Ախալցիխեում Սամցխե֊Ջավախեթիի համալսարանի դասախոսներին, տարածաշրջանի հանրակրթական ռեսուրս-կենտրոնների ղեկավարներին եւ հանրային դպրոցների տնօրեններին ներկայացրեց մանկավարժական գործունեություն սկսելու, մասնագիտական զարգացման եւ առաջընթացի ծրագրերը։

Շնորհանդեսին ներկա էին կրթության փոխնախարարներն ու ուսուցիչների մասնագիտական զարգացման եւ պաշտոնական առաջընթացի նոր սխեմայի մշակմանը մասնակցած փորձագետները։
Ինչպես նշեց Թամար Սանիկիձեն, մանկավարժը մասնագիտական զարգացման համար պիտի անցնի չորս փուլ եւ մոտ ապագայում մանկավարժությունը կդառնա ամենահեղինակավոր ու ամենաբարձր վարձատրվող մասնագիտությունը:
Նախարարը խոսեց նաեւ Կրթության նախարարության ապագա ծրագրերի եւ Վրաստանում առկա համալսարանների նշանակության մասին:
Հաշվի առնելով, որ տվյալ տարածաշրջանը հիմնականում բնակեցված է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներով, շեշտը դրվել է այն առավելությունների վրա, որոնք նրանց համար հասանելի կլինեն համակարգի բարեփոխման ընթացքում, նշել են Վրաստանի ԿԳՆ-ում: Մինչ այժմ հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար նախատեսված չէր որակավորման քննությունները մայրենի լեզվով հանձնելու հնարավորություն, ինչը ազդում էր նրանց մասնագիտական գործունեության ու մոտիվացման վրա:
Իսկ այժմ մանկավարժների մասնագիտական զարգացման նոր քաղաքականության շրջանակում պարզեցվելու են վրացերենի ուսուցման հնարավորությունները այն տարածաշրջանների դպրոցներում, որտեղ բնակվում են ազգային փոքրամասնություններ, ինչպես նաեւ ուսուցիչներին հնարավորություն է ընձեռվելու մասնագիտական վերաորակավորում անցնել մայրենի լեզվով: Նշվում է, որ նոր հնարավորություններ են ստեղծվելու երկու լեզուներին տիրապետող մանկավարժների համար: Բոլոր այս ծրագրերն սկսելու են գործել նոր ուսումնական տարվանից, այդ թվում՝ Սամցխե-Ջավախեթիի համալսարանում:
Հանդիպումն անցկացվեց Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանում, որն ընթացավ հարց-պատասխան ձեւաչափով: Այս հանդիպումից հետո Վրաստանի կրթության նախարարն այցելեց Ադիգենիի շրջանի Առալ գյուղում կառուցվող դպրոցը:

 

ՀԱՅ-ՎՐԱՑ ՎՐՁՆԱՐՎԵՍՏԻ ԳԱՆՁԱՐԱՆԸ ՀԱՐՍՏԱՑՆՈՂ ՆՈՐ ԵՐԵՒՈՒՅԹ

Առանձնահատուկ էր Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությունում տեղի ունեցած միջոցառումը։

Հայ ու վրաց մշակույթների ներկայացուցիչներն ու կերպարվեստի սիրահարները ներկա գտնվեցին «Թբիլիսի-Նոր Բաբելոն» ալբոմի շնորհանդեսին, որի էջերը ներկայացնում էին 20-րդ դարի երկրորդ կեսերին Թբիլիսիում ապրող եւ ստեղծագործող հայ գեղանկարիչների գործերը։
Նախագիծը իրականացվել է Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության, ՀՀ֊ի, Վիրահայոց թեմի կրթա-մշակութային «Հայարտուն» կենտրոնի եւ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Արսենյանի բարձր հովանավորությամբ։ Նախագծի հեղինակ եւ ղեկավար՝ երիտասարդ գեղանկարիչ Իրենա Օհանջանովա։

Ընթերցել...
 

ԹԵԱ ԾՈՒԼՈՒԿԻԱՆԻ. «ՎՐԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՀԱՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՐԿԻՆ ԿՏՐՎԻ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱՑԻ ԴԱՌՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ»

Վերջին ժամանակներում առանձնակի հրատապություն ստացած եւ երկրի բնակչության որոշակի հատվածին հուզող երկքաղաքացիության, Վրաստանի քաղաքացիության ընդհատման, միգրացիայի հետ կապված հարցերին հստակ, սպառիչ, իրավասու պատասխանների համար «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը հանդիպում ունեցավ Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանու հետ։ Հանդիպման մասին նշվեց նաեւ արդարադատության նախարարության պաշտոնակայն կայքում։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Վրաստանի արդարադատության նախարարի հատուկ մեր թերթին տրված հարցազրույցը։

Ընթերցել...
 

ԼՈՒԻԶԱ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԱ. «ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ԻՄ ՇՐՋԱՆԸ ԿԱՊՈՒՄ ԵՄ ԹԱՏՐՈՆԻ ՆՈՐ ՈՒ ԲԱՐԳԱՎԱՃ ՕՐՎԱ ՀԵՏ»

Առավել հարմար առիթ, քան Մարտի 8-ը՝ Կանանց միջազգային տոնը, խոսել Թբիլիսիի պետհայդրամայի կին տնօրենի մասին ու նրա հետ, հավանաբար հնարավոր չէր պատկերացնել։ Հենց միայն այն, որ Լուիզա Խաչատուրովան թատրոն էր եկել դեռեւս 18 տարեկանում, աշխատել այստեղ 25 տարի ու այժմ դարձել մեր թատրոնի առաջին կին տնօրենը, արդեն իսկ հետաքրքիր էր դարձնում նրա ասելիքը։

- Շնորհավոր բոլոր կանանց Մարտի 8-ը, Լուիզա։ Կանացի, հմայիչ մնանք։ Որքա՞ն ժամանակ է թատրոնի տնօրենն եք։
- Շնորհակալ եմ։ Ինչ վերաբերում է տնօրենի իմ աշխատանքին, ապա նշանակվել եմ 2013թ. նոյեմբերին, Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության այն ժամանակվա նախարար Գ.Օդիշարիայի հրամանով։ Իհարկե, մինչ այդ թատրոնի աշխատակազմը ժողով էր գումարել, ուր մեծամասնությունն առաջադրել էր իմ թեկնածությունը։

Ընթերցել...
 

ԵՐԲ ԲԱ՚ԽՏՆ Է ՔԵԶ ԳՏՆՈՒՄ…

Դժվար է ասել՝ լա՞վ է դա, թե՞ վատ, բայց կա մի օրինաչափություն. յուրաքանչյուր դար հաստատվում է՝ կենսահայացքի ու բարքերի նոր ըմբռնումներով։ Իրենն է մեզ թելադրում նաեւ այսօրը։ Արժեքների վերաիմաստավորման իր համակարգում՝ երրորդ հազարամյակը պահանջում է նախ՝ ուսում-մասնագիտացում-աշխատանքային կարգավիճակ, ապա՝ ընտանիքի ստեղծում։ Այդ պահանջը դրվում է նաեւ կանանց…

Իսկ մենք, անսպասելի, մեր փնտրումներում, հանդիպեցինք Քրիստինե Անանյանին, ով չէր «ենթարկվել» հազարամյակի պահանջին…
Բոլոր դպրոցական շրջանավարտների նման՝ 17 տարեկան պարմանուհին պատրաստվում էր դառնալ ուսանող, բայց, իրեն իսկ համար անսպասելի՝ ընդունեց Միխայիլի ամուսնության առաջարկությունը։ Նրանք, այդ ժամանակ, սոսկ ընդհանուր ծանոթներ էին։ Շուտով տեղի ունեցան ամուսնական գեղեցիկ ու ավանդական իրադարձությունները՝ նշանդրեք, հարսանիք…

Ընթերցել...
 

ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՍՎԵՏԼԱՆԱ

ՅՈԹ ԶԱՎԱԿԻ ՄԱՅՐ ԵՎ ՀԻՆԳ ԹՈՌԱՆ ՏԱՏ ՈՒ ԸՆԴԱՄԵՆԸ…

Հիմա երեւի պատկերացրեցիք պատկառելի հասակում ապրող երջանիկ ամուսինների, որ վայելում են իրենց վարուցանած այգու քաղցրահամ բերքը։ Մասամբ, չեք սխալվում։ Քանի որ իսկապես, անսահմա՜ն երջանիկ են, քանի որ այժմ արդեն իսկապես վայելում են, բայց ահա տարիքի հարցում, կարծում եմ, սխալվում եք։ Որովհետեւ ընտանիքի մայրը, Սվետլանա Զաքարյանը, ընդամենը 42 տարեկան է։ Շատ կենսուրախ, հանգիստ ու հմայիչ անձնավորություն…

- Ա՚յ, այս սեղանի շուրջ, որ հավաքվում, 16 հոգի ենք դառնում։ Քիչ առաջ թոռնիկներիս էլ ճանապարհեցի,- ուրախ-ուրախ պատմում է Սվետան, երբ ես, անկոչ հյուրս, ժամը 21։00 անց եկել էի հարցազրույցի (պատրաստելու էի մեր երկրում մարտի 3-ին տոնվող Մայրերի օրվա վերաբերյալ նյութը¤։ Իսկ նա, հոգսառատ առօրյայից ընդհանրապես չհոգնած, ամենայն անկեղծությամբ, սիրալիր ու անտրտունջ ընդունել էր ինձ, նորից սեղան գցել ու ասես նոր ամուսնացած ու դեռ նոր մայրացած կնոջ նման պատրաստվել զրույցի։ Այնինչ, ամուսնացել էր նա 16 տարեկան հասակում, առաջին անգամ մայրացել 26 տարի առաջ։ Որդիներից երկրորդը, դեռ մի քանի ամսեկան լքել էր մեր աշխարհը, ինչպես Սվետան ինքն է ասում, Աստծու մոտ գնացել։ Բայց հուսառատ մայրիկը շարունակել էր մեկը մյուսից գեղեցիկ բալիկների լույս աշխարհ բերելու շնորհակալ առաքելությունը։ Մայրության բերկրանքն ամեն անգամ նորովի էր զգացել, մինչեւ ամենափոքրիկի, Թբիլիսիի թիվ 104 դպրոցի առաջին դասարանի սան Մարիամիկի ծնունդը։ Իսկ ընդամենը 38 տարեկանում Սվետան «արժանացել էր» նոր «կոչման», ասել է թե՝ տատիկ էր դարձել։ Հիմա ավագ թոռնիկը Մարիամիկ հորաքույրից փոքր է մեկ տարով։ Դժվար է ասել նաեւ, թե երկար կմնա, արդյո՞ք, Մարիամիկը ամենակրտսերի կարգավիճակում…

Ընթերցել...
 

ՆԵՐԴՐՎՈՒՄ Է ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՍԽԵՄԱ

Վրաստանի կառավարությունը հաստատել է պետական հանձնաժողովի կողմից հռչակված  ուսուցիչների մասնագիտական զարգացման եւ պաշտոնական առաջադիմության նոր սխեման։

Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Թամար Սանիկիձեն, ներկայացնելով ուսուցիչների մասնագիտական զարգացման նոր սխեման, նշեց, որ այն նախատեսում է ուսուցիչների բազմակողմանի նախապատրաստություն։ Սխեմայում արտացոլվել է համալսարանական ծրագիրը, որն ուղղված է մասնագիտական որակավորման բարձրացմանն ու պաշտոնավարման առաջընթացին։

Ընթերցել...
 

ՆԻՆՈԾՄԻՆԴԱ ՔԱՂԱՔԻ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ 150-ԱՄՅԱ ԴՊՐՈՑԸ

2014-2015 ուսումնական տարին կրկնակի հոբելյանական է մեր մայր դպրոցի` Նինոծմինդայի թիվ 1 հայկական կրթօջախի համար: Լրանում է հիմնադրման 150 եւ միջնակարգ որակավորման 80-ամյակը:

Հոբելյանական տարվա ընթացքում նախատեսված տոնական միջոցառումների հարուստ շարքը մեկնարկեց: Դպրոցի անգլերենի ուսուցչուհիներ Գոհար եւ Լաուրա Վարդանյանների նախաձեռնությամբ անցկացվեց բովանդակալից միջոցառում: Ներկա էին դպրոցի մանկավարժներ, շրջանավարտներ, ծնողներ, վետերաններ, աշակերտներ:

Ընթերցել...
 
Ավելի Հոդվածներ...
Page 4 of 53
< Մայիս 2023 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31