Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅԻՑ

altՄերուժան Վլադիմիրի Ստամբոլցյան - Նինոծմինդայի շրջանի համեստ ու երեւելի երիտասարդներից մեկը: Պարթեւահասակ, թիկնեղ, հաճելի արտաքինով, գրավիչ տեսքով: Փորձիր հետը խոսել, հաճույք ես զգում. ցանկացած բնագավառից տեղյակ է, համոզվում ես, որ իսկական մտավորական է: Իր սերնդակիցներից շատերի կենսագրությունն ունի: Ծնվել է 1986-ի մայիսի 26-ին, Բոգդանովկայում (այժմ` Նինոծմինդա): Սովորել է քաղաքի թիվ 2 դպրոցում, միջնակարգը ավարտել Գորելովկայում, 2003 թվականին, գերազանց առաջադիմությամբ: Բոլոր առարկաները սովորել է հավասարապես: Նույն կարծիքին են նրա ուսուցիչները:

- Հաճույքով լսում էի նրա պատմած դասերը,- Մերուժանի հասցեին մի առիթով ասել է ուսուցչուհի Մանանա Սահակյանը, իսկ մաթեմատիկայի դասատու Ռոզա Խոդիկյանը ավելացնում է` ինչպիսի դժվար խնդիր էլ առաջադրեիր, Մերուժանի համար առանձնապես լուրջ դժվարություն չէր ներկայացնի…
Ահա այսպիսի խոր եւ կայուն գիտելիքներով Մերուժանը ոտք դրեց կյանքի շեմին:
Նույն տարում էլ ընդունվեց Երեւանի հայ-ռուսական (սլավոնական¤ պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժին: Հինգ տարի սովորեց այստեղ, իր երիտասարդական ողջ եռանդն ու կարողությունները նվիրաբերեց ուսման գործին, շարժելով համակուրսեցիների, ինչու չէ, նաեւ դասախոսների բարի նախանձը: Նրա պրպտող միտքը չէր սահմանափակվում սոսկ դասախոսություններով: Բուհի գրադարանի մշտայցելուն էր, խորանում էր միջազգային հարաբերությունների հարուստ գրականության մեջ: Մերուժանի համար յուրատեսակ ուղեցույց էր գերմանացի հանճարեղ փիլիսոփայի խոսքերը, որ գիտության մեջ լայն ճանապարհ չկա: Եվ միայն նա կարող է հասնել գիտության շողշողուն գագաթներին, ով հոգնելուց չվախենալով մագլցում է նրա ապառաժներով: Ահա այսպես մեր գերազանցիկ ուսանողը տարեցտարի, քայլ առ քայլ բարձրանում էր գիտության արահետներով, համառ ու քրտնաջան աշխատանքով նվաճում նորանոր բարձունքներ: Մասնակցում էր բազմաթիվ գիտական կոնֆերանսների, պատրաստում էր ռեֆերատներ, հանդես գալիս զեկուցումներով:

Ընթերցել...
 

Օ՜, ԳՐՔԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ ՏԻԵԶԵՐՔ Է ԱՆԵԶՐ

Գիրք նվիրելու օրը՝ ի նշանավորումն Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա, որ Թբիլիսիում հիմնադրվել է դեռեւս չորս տարի առաջ՝ «Կամուրջ» գրական-մշակութային ՀԿ կողմից եւ արդեն կրում է ավանդական բնույթ, այս տարի տոնականորեն եւ միմյանց գիրք նվիրելով նշվեց մայրաքաղաքի թիվ 104 հանրային դպրոցում՝ «Գիրքը՝ լավագույն նվեր» եւ «Ես սիրով եմ գիրք նվիրում» կարգախոսներով։

Դպրոցի հանդիսասրահում հավաքվել էին մանկավարժներ, աշակերտներ, ծնողներ, Թբիլիսիի հայկական մշակութային օջախների եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներ…
Միջոցառումը բացեց, ներկաներին ողջունեց եւ օրվա խորհուրդը արժեւորեց դպրոցի տնօրեն՝ Իրինա Ժամկոչյանը։ Խոսքը փոխանցվեց միջոցառման կազմակերպիչ, «Կամուրջ» ՀԿ նախագահ Ա.Բոստանջյանին, ով եւ վարեց միջոցառումը՝ կարեւորելով նման միջոցառումների դերը գրքի հանդեպ սերն ու հետաքրքրությունը վերարթնացնելու գործընթացում։ 

Ընթերցել...
 

… ԵՎ ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

altՇարունակում ենք ներկայացնել հատվածներ «Թբիլիսի. զբոսաշրջիկի տեղեկատու» անգլերեն եւ ռուսերեն լեզուներով ուղեցույցի՝ մեր քաղաքի պատմական ու մշակութային արժեքավոր հուշարձանների ու կառույցների մասին պատումնաշարից:

 ՀԱԽՎԵՐԴՈՎԻ ՏՈՒՆ
ԼԵՐՄՈՆՏՈՎԻ ՓՈՂՈՑ 2
Առաջին փողոցը, որ հատվում է Մաչաբելու եւ զուգահեռվում Լեոնիձե փողոցների հետ, կրում է ռուս նշանավոր գրող Մ.Լերմոնտովի անունը:
XIX դարում, հենց այս փողոցի սկզբում, գտնվում էր գեներալ-մայոր Ֆյոդոր Իսայի Հախվերդովի (Ֆեոդոր Եսայու Հախվերդյան, խմբ., 1773-1820, Թիֆլիս, ռուսական բանակի գեներալ-մայոր։ 1807-12-ին եղել է Վրաստանի կառավարիչ, 1812-ից՝ Կովկասում գործող 19-րդ դիվիզիայի հրամանատար, 1816-ից՝ Վրացական առանձին կորպուսի հրետանու պետ) տունը, ուր նա ապրում էր ընտանիքի հետ միասին: Քարաշեն մեծ կառույցը զբաղեցնում էր փողոցի լեռնաստորոտը: Արտաքուստ այն ուներ յոթ սաժեն երկարություն, նաեւ՝ կիսավերնահարկ, քանդականախշ բազրիքներով ծածկապատշգամբ, իսկ մուտքը կազմում էր հինգ-վեց աստիճաններից բաղկացած սանդուղքը: Տան մյուս կողմում, սադղափուլերի միջոցով մի հրաշալի այգի էր բացվում՝ ստվերախիտ ծառուղիներով, խաղահրապարակներով եւ արտասովոր տաղավարներով, որոնք կառուցվել էին հենց գեներալ Հախվերդովի ձեռամբ... ահա նման հրաշալի նկարագիր ուներ Տունը, որ, ցավոք, մեր օրերում չի պահպանվել:

Ընթերցել...
 

ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

altՇարունակում ենք հատվածներ ներկայացնել «Թբիլիսի. զբոսաշրջիկի տեղեկատու» անգլերենով եւ ռուսերենով ուղեցույցի՝ մեր քաղաքի պատմական ու մշակութային արժեքավոր հուշարձանների ու կառույցների մասին պատումնաշարից:

ԲԱՄԲԱԿԵ ՇԱՐՔ. ՄԱՆԹԱՇԵՎԻ  ՇԱՐՔԵՐ
Սիոնի եւ Իրակլի Երկրորդ փողոցների երկայնքով, ֆեոդալական քաղաքում, գտնվում էր «Ռաստաբազարը»: Պարսկերենից թարգմանաբար՝ բառը նշանակում է փողոցի երկայնքով ձգվող կրպակների ու արհեստանոցների շարան: XX դարի սկզբին այստեղ կառուցվել է առեւտրատեղի՝ ստանալով «Մանթաշեւի շարքեր» անունը: Աշխույժ ու բազմամարդ առեւտրաշարքը բաղկացած է եղել եւ կա երկար ու մոդեռն ոճի երկու շինություններից: Առաջինը սահմանակից է Թբիլիսիի պատմության թանգարանին, մյուսը փողոցը բաժանում է երկու մասի՝ Շարդենիի եւ Բամբակե շարքի: Բամբակե շարքը (վրաց.՝ «Բամբիս րիգի»), որ այսօր էլ պահպանել է իր միջնադարյան անունը, Թբիլիսիի հետիոտն փողոցներից է: Շարքի սկզբում կանգնեցված է տղամարդու բրոնզե արձան՝ գինով լի եղջյուրը ձեռքին: Արձանը պատճենն է առավել փոքրաչափ «Թամադա» բրոնզե արձանի, որը հայտնաբերվել է Արեւմտյան Վրաստանում հնէաբանական պեղումների ժամանակ եւ մ.թ.ա. VII դարի կառույց է: Միջնադարում այստեղ վաճառում էին բամբակ, բուրդ, թել եւ դիպակ: Սա այն փողոցներից է, ուր հնարավոր է համեղ ուտեստներ ճաշակել, հանգստանալ ու զվարճանալ:
Այստեղ առ այսօր պահպանվել են Մանթաշեւի շարքերը, Մանթաշեւի տունը եւ նրա տոհմական զինանշանը՝ Ալեքսանդր Մանթաշեւ (1842-1911), հայ խոշորագույն նավթարդյունաբերող եւ բարեգործ:

Ընթերցել...
 

ԼԵՎՈՆԸ, ԱՌԱՆՑ ՈՒՄ ԲՈՒԲԱ ԿԻԿԱԲԻՁԵՆ ՉԻ ԵՐԳՈՒՄ

altՏաղանդավոր, ճանաչված երաժիշտ, էստրադային կոմպոզիտոր եւ գործիքավորող Լեւոն Շահբազյանի անունը, որքան էլ զարմանալի է ու պարադոքս, մեզ՝ նրա հայրենակիցներիս, քիչ է ծանոթ։ Մինչդեռ նա այսօր հասուն երաժիշտ է։

 Այդ հասունությանը բերող ստեղծագործական խոսուն էտապները թբիլիսցի երաժշտի կյանքում սկսվում են դպրոցական տարիներից, երբ տարված էր հանրահայտ «Բիթլզ» խմբի ձայնագրություններով, ժամանակի ֆրանսիական, իտալական էստրադայի ճանաչված երաժիշտներով, ապա շարունակվում է մասնագիտական ուսումնառությամբ. նախ՝ Թբիլիսիում, ապա՝ Մոսկվայում, որտեղ հրապարակել է իր առաջին, հեղինակային «Քարավանները դեռ ճանապարհին են» դիսկը՝ սեփական կոմպոզիցիաներով եւ հայտնի հայկական երգերի մշակումներով։ 70-ականների կեսերին Լեւոն Շահբազյանը նվագակցում է ճանաչված վրացական ջազային երգչուհի Գիուլի Չոխելուն, հետո ընդգրկվում է հանրահայտ «Բիթլզ» խմբի երգերը մասսայականացնող «Քառանկյուն» մոդայիկ երաժշտական համույթում, մասնակիցն է նշանավոր «Օրերա» համույթի արտասահմանյան հյուրախաղերի, իսկ 1983-ից Վախթանգ Կիկաբիձեի համերգների երաժշտական ղեկավարն ու անգերազանց ստեղնահարն է։ Ինքը՝ Բուբան, միշտ ասում է. «Ես առանց Լեւ-Լեւոնի չեմ երգում»։
Մասնավորապես, վիրահայ ունկնդրին Լեւոն Շահբազյանն առաջին անգամ ներկայացավ Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնում էստրադային նշանավոր երգիչ, դերասան Վախթանգ Կիկաբիձեի մենահամերգի օրը՝ որպես սինթեզահար։ Դա մոտ 10-12 տարի առաջ էր։

Ընթերցել...
 

ԵՐԿՐԻ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԽԹԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐ

Ինչպես արդեն հաղորդել ենք, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, իր գլխավորած կառավարության գործունեության 100-օրյա արդյունքների հանրագումարմանը նվիրված մամուլի ասուլիսում բարձրացրեց երկրի էկոնոմիկայի զարգացումն արագացնելուն նպատակաուղղված երեք հիմնադրամների հիմնման նախաձեռնությունը։

Մասնավորապես, ներդրումների ծավալների եւ, ընդհանրապես, ներդրողների ավելացման նպատակով ծրագրվում է հիմնել ինքնուրույն, անկախ հիմնադրամ։ Շուրջ 2 միլիարդ ԱՄՆ դոլարի ծավալով այդ հիմնադրամը նպաստելու է ռազմավարական նախագծերի իրականացմանը։ 20 միլիոնից մինչեւ 50 միլիոն ԱՄՆ դոլարի նախնական կապիտալով նորարարական կամ երիտասարդական հիմնադրամը ֆինանսավորելու է երիտասարդական նախագծերը, աջակցելու է նոր եւ հեռանկարային գործարարությանը։ Եվս երկու միլիարդ ԱՄՆ դոլարի կապիտալով նախատեսված մասնավոր ներդրումային հիմնադրամը համաֆինանսավորում կիրականացնի ինչպես օտարերկրյա, այնպես էլ տեղի ներդրողներին։
Ինքնուրույն, անկախ հիմնադրամը կազմավորվելու է գործընկերային հիմնադրամի բազայի վրա՝ վերջինիս վերակազմավորման պայմաններում։ Հիմնադրամին վերապահվելու են հոլդինգային գործառույթներ։ Այն իր տնօրինության տակ կունենա պետական ակտիվներն ու կիրականացնի ռազմավարական նախագծերը։
Նորարարական կամ երիտասարդական հիմնադրամը գլխավորապես նպատակաուղղված է լինելու երիտասարդ գիտնականներին ու գործարարներին սեփական նախաձեռնությամբ նորարարական նախագծեր իրականացնելու աջակցությանը։ Հիմնադրամը յուրաքանչյուր նման նախագծի ֆինանսավորման համար նախատեսում է հատկացնել 100 հազարից մինչեւ 150 հազար լարի։ Հիմնադրամը կողմնորոշվելու է բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, բժշկության եւ նորարարական մյուս ոլորտների ֆինանսավորմանը։

Ընթերցել...
 

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԵՐԿՈՒ ՓՈՒԼՈՎ

Այս տարի հանրակրթական դպրոցներում ավարտական քննությունները կանցկացվեն «4+4» մոդելով, երկու փուլով։  Առաջին փուլում աշակերտները կհանձնեն այն չորս առարկաների քննությունները, որոնց ուսումնական ծրագրերը արդեն ավարտած կլինեն։ Դրանք են աշխարհագրութունը եւ բնագիտական առարկաները։alt

 Ինչպես հայտարարեց Վրաստանի կրթության եւ գիտության փոխնախարար Ալուդա Գոգլիչիձեն, առաջին փուլը, որը կանցկացվի ընթացիկ տարվա փետրվարի 15-ից մինչեւ մարտի 1-ը, կլինի պիլոտային, այսինքն՝ կանցկացվի կամավոր հիմունքներով։
Առաջին փուլին մասնակից աշակերտներին, ովքեր չեն կարողանա հաղթահարել նվազագույն պահանջները, վերապահվում է  դպրոցական քննությունները երկրորդ փուլում հանձնելու իրավունք։
«Փետրվար֊մարտին քննություններին մասնակցելը պարտադիր չէ։ Տվյալ պարագայում շարժառիթն այն է, որ առաջին փուլում քննությունները հանձնած աշակերտը տարեվերջին ազատվում է այդ չորս առարկաների քննությունները հանձնելու պարտավորությունից»,- հայտարարեց փոխնախարարը։
Ինչ վերաբերում է երկրորդ փուլին, ապա, այն կանցկացվի ընթացիկ տարվա մայիսի 20-ից՝ մայիսի 29-ը ներառյալ։ Ինչպես հայտարարեց Ալուդա Գոգլիչիձեն, այս տարի դպրոցներն իրենք են ընտրելու կոնկրետ առարկայից քննության ձեւն ու քննությունների հերթականությունը։ Ինչպես տեղեկացրին նախարարությունից, քննությունների համար աշակերտների, ինչպես նաեւ էքստեռնով քննությունները հանձնել ցանկացողների գրանցումը ապահովելու է դպրոցը։

Ընթերցել...
 

ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

Շարունակում ենք ներկայացնել հատվածներ «Թբիլիսի. զբոսաշրջիկի տեղեկատու» անգլերեն եւ ռուսերեն լեզուներով ուղեցույցի՝ մեր քաղաքի պատմական ու մշակութային արժեքավոր հուշարձանների ու կառույցների մասին պատումնաշարից:

ԴՊՐՈՑ N 43, ԱՍԱԹԻԱՆԻ ՓՈՂՈՑ N 50
XIX դարում այս հասցեն նշանավորում էր Բեհբութով իշխանների պալատը, որի գոյությամբ պայմանավորված էր նաեւ նախկինում Այգու անվամբ, իսկ այդ տարիներին՝ Բեհբութովսկայա կոչվող փողոցի անունը:
Կանաչապատ ու գեղատեսիլ այս փողոցի վերեւի մասում գտնվում է N 43 հայտնի դպրոցը, որի ակունքները տանում են դեպի հեղինակավոր «Մանթաշեւի առեւտրի ուսումնարան»: Ուսումնարանը կառուցվել էր 1910-1911 թվականներին (ճարտարապետ՝ Ղազարոս Սարգսյանի նախագծով): Շինարարությունը հովանավորել էր հայտնի նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշեւը (1842-1911թթ. հայ նշանավոր գործարար ու բարեգործ, Գ.Բ.): Դպրոցը բացվել էր 1911 թվականի հուլիսի 1-ին: Այն առանձնանում էր իր հարմարավետ ու կատարյալ գրասենյակներով, արհեստանոցներով եւ մարզադահլիճով: Պղնձե ցուցատախտակին, որ ցավոք տեղահանվել է այսօր, գրված էր. «Սույն առեւտրի դպրոցը 1911 թվականի հուլիսի 1-ին կառուցել է Թիֆլիսի Վաճառականների Ընկերությունը՝ նորին գերազանցություն կոմս Վորոնցով-Դաշկովի ղեկավարման օրոք եւ դպրոցի պատվավոր հոգաբարձու Մանթաշեւի նյութական միջոցներով»: 1913 թվականին այստեղ այցելել էր Նիկոլայ Երկրորդ թագավորը:

Ընթերցել...
 
Ավելի Հոդվածներ...
Page 40 of 53
< Ապրիլ 2024 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30