Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՀԱՎԱՍԻԱԿԱՆ ԵՐԳԻ ՄՈԳԱԿԱՆ ՈՒԺՈՎ...

Անցյալ շաբաթ օրը՝ սեպտեմբերի 6-ին, դարձյալ մարդաշատ ու տոնական էր Ծալկայի շրջանի Այազմա գյուղը... Հին ու հարուստ կենսագրություն ունեցող շենը վերստին մեծարում էր այդ հարստությունը կերտած իր մեծանուն զավակներից մեկին՝ գուսան Հավասուն.....

Մեծարում էր մեծին վայել ճոխությամբ եւ համընդհանուր ու անպարփակ սիրով, ավանդական խոնարհումով՝ տեղացիների ու հյուրերի կողմից... Ու զմայլում էր բոլորին մշտավառ երգը այն բնիկ այազմացու, ում ծնողները՝ Էրզրումից գաղթած, եկել, բույն էին դրել այս փոքրիկ շենի վերին թաղերից մեկում ու տան մեծի՝ Պատոյենց Պարսամի գլխավորությամբ, երգ ու տաղին, խոսք ու գրին պատշաճ տեղ հատկացնելով, իրենց զավակների ու ամբողջ գյուղի մեջ սեր սերմանել ժողովրդական ու աշուղական երգի հանդեպ՝ իրենց օդայում մշտապես կազմակերպվող հավաքույթների շնորհիվ, ժամանակի հայ աշուղների մասնակցությամբ... Ահա այսպիսի արվեստաշունչ պայմաններում էլ ծնվել, հասակ է առել փոքրիկ Արմենակ Մարկոսյանը՝ նույն Պարսամի միակ արու զավակը... Երգի ու երաժշտության այնքա՜ն սիրահար, որ անգամ վաղ մանկությունից երկու աչքով կուրությունն էլ չի խանգարել նրան իր սքանչելի ու հոգեթով մեղեդիները արարելու, դրանցով հայ երգարվեստը հարստացնելու, հայ մարդու սիրտը գերելու ու ծննդավայրի անունը հարստացնելու նաեւ... Ու ոչ միայն երգեր արարելու, որոնց թիվն անցնում է երեք հազարի սահմանը... Մշտական բնակության տեղափոխվելով Երեւան՝ գրելու նաեւ բանաստեղծություններ, հեքիաթներ, պոեմներ, երգիծական պատումներ, արժանանալու մի շարք պատվաբեր կոչումների…

Ընթերցել...
 

ԲՐԱՎՈ, ԱՆՈՒՇ ԳԱԼՍՏՅԱՆ

ՊԻԵՍ, ՈՐԸ ԿԱՐՈՂ Է ԼԱՎ ԴԱՍ ԴԱՌՆԱԼ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ժամանակակից դրամատուրգ, երգիծաբան,Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանի «Ճիչ» պիեսը արժանացել է ռեժիսորներից շատերի ուշադրությանը, ներկայացվել Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան, Գյումրիի՝ Վ.Աճեմյանի անվան, Երեւանի՝ Հայաստանի Թատերական գործիչների միության թատրոններում։

Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի դերասան, Երեւանի Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի ռեժիսուրայի բաժնի 4-րդ կուրսի ուսանող Գագիկ Մելքումյանի բեմադրությամբ պիեսը հանձնվեց նաեւ Թբիլիսիի հանդիսատեսի դատին։ «Ճիչ» մոնոդրամայի թբիլիսյան պրեմիերան տեղի ունեցավ մայրաքաղաքի «Թավիսուփալի թատրոնում», սեպտեմբերի 6-ին։
- Սա իմ երկրորդ հանդիպումն է Սամվել Խալաթյան թատերագրի հետ, ով, խոստովանեմ, շատ հոգեհարազատ է ինձ,- ասում է Գ.Մելքումյանը։- Դա զգացի արդեն նրա «Համբառնալուց 40 օր հետո» պիեսը բեմադրելիս։ Խալաթյանի գործերում ինձ գրավողը նախեւառաջ այսօրվա շունչն է, նրանցում մերօրյա կյանքի վառ արտացոլքը։ Կոնկրետ այս պիեսն ընտրվել է ոչ պատահական. հերոսուհու ճիչը կուզենայի՝ սթափման, խոհեմության կոչ եւ կյանքի օգտակար դաս դառնար մեր երիտասարդ աղջիկների համար…

Ընթերցել...
 

ՆԱՐՑԻՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ՇՐՋԱՆԻ 53 ԴՊՐՈՑՆԵՐՆ ԷԼ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՆՈՐ ՈՒՍՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԻՆ»

Ինչպե՞ս են դիմավորում նոր ուսումնական տարին Ախալքալաքիի շրջանի հանրային դպրոցներում։ Խմբագրության խնդրանքով պատմում է շրջանի ռեսուրս-կենտրոնի երկարամյա ղեկավար, բազմավաստակ մանկավարժ Նարցիս Կարապետյանը։

- Այսօր Ախալքալաքիի շրջանում գործում է 65 դպրոց, որոնցից 53-ը՝ հայկական, երկուսը՝ հայ-վրացական, մեկը՝ ռուսական եւ 9-ը՝ վրացական։ Հպարտությամբ նշում եմ, որ շրջանի կրթօջախները ձեռքբերումների հարուստ ավանդույթներ ունեն։ Բայց քիչ չեն նաեւ խնդիրներն ու հոգսերը, որոնք ռեսուրս-կենտրոնի (որտեղ իմ հետ միասին նվիրվածությամբ ու բարձր պրոֆեսիոնալիզմով աշխատում են գլխավոր մասնագետ Մանուչար Միքելաձեն, գլխավոր տնտեսագետ Թամար Ղարագուլյանը, Մայա Մացուկատովան եւ Եկատերինա Գաչեչիլաձեն) մշտական հոգածության եւ ուշադրության կենտրոնում են։ Մեծ ուշադրություն ենք բեւեռում աշակերտների կրթության իրավունքի ապահովմանը, հնարավորինս կանխում ենք անհարգելի բացակայությունները, աշակերտներին ապահովում դասագրքերով, բարձրացնում ուսուցիչների մասնագիտական պատրաստվածությունը, սերտ կապ պահպանում շրջանի հասարակական կազմակերպությունների հետ։ Ընդգծումով նշեմ, որ մենք ուշադրության կենտրոնում ենք պահում պետական լեզվի ուսուցումը՝ այն զուգակցելով մայրենի լեզվի ուսուցման հետ։ Անում ենք ամեն ինչ, որպեսզի ապահովենք նոութբուքերի արդյունավետ օգտագործումը կրտսեր դպրոցականների կողմից, որոնք ամեն տարի անհատույց ստանում են ինչպես անվճար դասագրքեր, այնպես էլ՝ նոութբուքեր։ Նշենք նաեւ, որ կրթօջախներն ամեն տարի հարստացվում են դպրոցական գույքով, գրենական պիտույքներով, ծրագրերով… Այս իմաստով պետք է երախտագիտությամբ նշեմ նաեւ Հայաստանի Հանրապետության ամենամյա աջակցությունն ու օգնությունը հանրապետական բոլոր հայկական դպրոցներին։

Ընթերցել...
 

ԳԱԳԻԿ ԿԱՐՍԼՅԱՆ. «ԳԼԽԱՎՈՐ ԽՆԴԻՐԸ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄՆ Է»

Ահա եւ եկավ սեպտեմբերը` աշնան առաջին ամիսը, երբ կրթօջախներում սկսվում են ուսումնական պարապմունքները: Հազարավոր պատանիներ ու աղջիկներ, մանկահասակ երեխաներ գրքերով ու գրենական պիտույքներով, աշնան գույներին վայել հագուստներով բռնում են դպրոցի ճամփան, ուսման ու կրթության ճամփան, ճամփա, որը տանում է գիտելիքների աշխարհ:
Դպրոցներում նոր ուսումնական տարվա պարապմունքների նախապատրաստության շուրջն է «Վրաստանի» թղթակցի զրույցը Նինոծմինդայի մունիցիպալիտետի վարչության նախագահ (գամգեբելի) Գագիկ Կարսլյանի հետ:

- Նախեւառաջ, թույլ տվեք շնորհավորել Ձեզ տեղական ինքնակառավարման վերջին ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի եւ շրջանային վարչության նախագահի պատասխանատու պաշտոնում ընտրվելու համար:
- Իմ եւ իմ գործընկերների կողմից շնորհակալություն եմ հայտնում բոլոր ընտրողներին ցուցաբերած վստահության համար, ուժ ու եռանդ չեմ խնայի շրջանի զարգացման, հետագա առաջընթացի համար: Նշենք, որ ընտրողների շարքում զգալի էր նաեւ մանկավարժների թիվը, որոնք երկու ամիս առաջ անցած տեղական ընտրություններում իրենց վստահության քվեն տալով արժանավոր թեկնածների օգտին, լավատեսական բարեփոխումներ են ակնկալում: Մենք զգում ենք մեր ընտրողների, հատկապես մեր մանկավարժների, բոլոր մտավորականների գալիքի հույսերը եւ հուսախաբ չենք անի:

Ընթերցել...
 

ՎՐԱՍՏԱՆԻ ԲՈՒՀԵՐՈՒՄ, ԿՐԹԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ, ԿՈՒՍԱՆԻ 217 ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂ

2005 թվականին Վրաստանի կառավարությունը կյանքի կոչեց կրթական նոր համակարգ, որը հետագայում եւ առ այսօր համարվեց երկրում իրագործված ամենահաջող բարեփոխումներից մեկը։

Ի թիվս մյուս նորարարությունների, 2008 թվականին «Ընդհանուր ունակություններ» քննաթեստը թարգմանվեց հայերեն եւ ադրբեջաներեն։ Դրանով ներմուծվեց հատուկ ծրագիր, որի համաձայն, ոչ վրացական դպրոցի շրջանավարտը՝ ընտրելով համապատասխան բուհն ու հանձնելով մեկ՝ «Ընդհանուր ունակություններ» քննությունը ու այն էլ՝ մայրենի լեզվով, հնարավորություն ստացավ ուսանել Թբիլիսիի Ի.Ջավախիշվիլու, պետական բժշկական, պետական ճարտարագիտական եւ Ի.Ճավճավաձեի անվան լեզվաբանական համալսարաններում։ Հայ ու ադրբեջանցի ուսանողները, ովքեր բուհի ընդհանուր թվի 10 տոկոսն են կազմում, մեկ տարվա ընթացքում հիմնավորապես սովորում են վրաց լեզու եւ գրականություն՝ փաստորեն համարվելով բուհի զրո կուրսի ուսանող։ Եվ սակայն, ողջ տարվա ընթացքում ուսանողները կրթական իրենց բարձր չափանիշով հարկադրվում են, այսպես կոչված, կրեդիտներ հավաքել։ Կրեդիտի ոչ բավարար քանակը պատճառ է դառնում ուսման ընդհատման, իսկ ճիշտ քանակը նախադրյալ՝ նույն բուհի նախընտրած ֆակուլտետի առաջին կուրս ավտոմատ կերպով փոխադրվելու համար։

Ընթերցել...
 

ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ ԿՐԹԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ

Եվս մի քանի օր, եւ սեպտեմբերի 15-ին Վրաստանում կմեկնարկի նոր ուսումնական տարին։ Երկրի հանրային դպրոցներում ուսումնական տարվան ընդառաջ, ընդունված նախագծերի շրջանակում, դպրոցներում ս.թ. ապրիլից սկսվեց առաջին դասարան ընդունվողների գրանցման գործընթացը, որն իրականացավ երեք փուլով (1-ին՝ ապրիլի 23-մայիսի 5, 2-րդ՝ մայիսի 20-հունիսի 6, 3-րդ՝ հուլիսի10-8)։
Ի՞նչ արդյունքներով են գրանցման երրորդ փուլը փակել Թբիլիսիի հայկական թիվ 104, վրաց-հայկական թիվ 103 եւ թիվ 132 վրաց-ռուս-հայկական դպրոցները, նրանցում նախապատրաստական ի՞նչ բնույթի աշխատանքներ են կատարվել նոր ուսումնական տարվա նախօրեին։
Հարցումներին պատասխանում են այդ դպրոցների ղեկավարները։

Ընթերցել...
 

ԻՐԱԿԼԻ ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻ. «ՄԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՇԱՏ ԱՎԵԼԻ ԲԱՐԻ ԳՈՐԾԵՐ ԱՆԵԼ»

Օգոստոսի 21-ին երկօրյա պաշտոնական այցով Երեւանում էր գտնվում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Պատվիրակության կազմում էին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Կախի Կալաձեն, Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գիորգի Կվիրիկաշվիլին, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նինո Կոբախիձեն, Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին։
Օդանավակայանում Վրաստանի վարչապետին եւ նրան ուղեկցող անձանց դիմավորեցին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կառավարության անդամներ, Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը։

Օգոստոսի 22-ին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլուն ընդունեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Հայաստանի նախագահը ողջունեց վարչապետի կարգավիճակով Իրակլի Ղարիբաշվիլու առաջին այցը Հայաստան՝ միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում կարեւորելով բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունները, որոնք, Սերժ Սարգսյանի համոզմամբ, լավ հնարավորություն են արագ արձագանքելու հայ-վրացական երկկողմ հարաբերություններում գոյություն ունեցող հարուստ օրակարգի տարբեր խնդիրներին:
Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ հայ-վրացական հարաբերությունները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակում, եւ դա հնարավորություն է տալիս հանգիստ, անկաշկանդ քննարկելու ցանկացած հարց՝ կապված ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլ նաեւ տարածաշրջանային խնդիրների հետ:

Ընթերցել...
 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԼԱՎ ՕՐԻՆԱԿ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Օգոստոսի 21-ին Հայաստանի կառավարությունում կայացավ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու գլխավորած կառավարական պատվիրակության հետ հանդիպումը:

Երկու երկրների կառավարությունների ղեկավարների առանձնազրույցից հետո կայացավ ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են վրաց֊հայկական բարեկամական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Ողջունելով Իրակլի Ղարիբաշվիլու գլխավորած պատվիրակությանը` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Վրաստանի հետ հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի համար: «Մեր երկու երկրների բարեկամությունն անցել է ժամանակի փորձության միջով, եւ այսօր այն կայուն հիմք է համագործակցության եւ փոխվստահության ոգով մեր հարաբերություններն է՚լ ավելի ամրապնդելու եւ զարգացնելու համար: Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը մեր քաղաքական օրակարգի հիմնական առաջնահերթություններից է, եւ Հայաստանի կառավարությունը գործադրելու է բոլոր ջանքերը, որպեսզի մեր երկկողմ հարաբերություններն ավելի ամրապնդվեն»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:

Ընթերցել...
 
Ավելի Հոդվածներ...
Page 12 of 53
< Հունվար 2020 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31