Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԵՆ

Էլ.փոստ Տպել PDF

altՄի քանի օրից կսկսվի նոր՝ 2012-2013 ուստարին: Ակամայից ուզում ես ետ նայել, ի մի բերել, թե վերջին տարիներին իրականացվող բարեփոխումները ի՞նչ ձեռքբերումներ, դրական տեղաշարժեր, հնարավորություններ են առաջ քաշել դպրոցական կրթական համակարգում, եւ ի՞նչ անելիքներ, սպասումներ ունենք առաջիկայում: Թերթի հարցերին պատասխանում է Վրաստանի կրթության եւ գիտության նախարարի խորհրդական Կարինե Մանուկյանը։

 Նախ առանձնացնենք այս ուստարվա ամենանշակալից փոփոխությունը, դա միասնական ազգային քննությունների նոր՝ «8+1» համակարգին անցումն է: Մոդելը փորձաստուգված համակարգ է, որը հաջողությամբ կիրառվում է աշխարհի շատ առաջատար երկրներում, համաձայն որի, բուհերում ուսումը շարունակելու համար աշակերտները կհանձնեն ութ ատեստացիոն եւ ընդհանուր ունակություններից քննություններ: Նման փոփոխությունը կբերի նրան, որ քննությունները կանցկացվեն դպրոցներում, պետք չի լինի միեւնույն քննությունը երկու անգամ հանձնելու, եւ քննական թեստերը կկազմվեն միասնական ազգային ուսումնական ծրագրին համապատասխան, ինչը կբացառի աշակերտների կրկնուսույցների մոտ պարապելու անհրաժեշտությունը:


- Իսկ ի՞նչ կասեիք ամենախոշոր փոփոխությունների մասին, որոնք սկսած 2005 թվականից՝ իրականանում են մեր երկրի կրթական դաշտում: Գիտենք, որ մեր երկրի կառավարության համար կրթությունը ամենակարեւոր ոլորտներից է, որի զարգացմամբ ու հզորացմամբ է պայմանավորված երկրի առաջընթացը:
- Այո, իհարկե, համակարգի բարեփոխումները ոչ այլ ինչ են, քան   ոլորտի առաջանցիկ զարգացում  եւ արդիականացում, գիտելիքահեն տնտեսության պահանջների ապահովում եւ կրթության միջազգայնացում: Մշակված նոր ռազմավարությամբ ապակենտրոնացվեց հանրակրթության կառավարումը՝ տեղի տալով դպրոցի ինքնավարության աճին, ներդրվեց ֆինանսավորման նոր մեխանիզմ՝ վաուչերային համակարգի տեսքով, որը հնարավորություն է տալիս նույնիսկ ամենաքչաքանակ աշակերտներով գյուղական, թե քաղաքի դպրոցներին հոգալ նյութական խնդիրները: Փոխվեց դպրոցի կառավարման ձեւը, ստեղծվեց հոգաբարձուների խորհուրդ, որը դարձավ դպրոցի կառավարման բարձրագույն մարմինն ու իր իրավասությունների շրջանակներում ընտրում է դպրոցի տնօրեն, նրա հետ աշխատանքային պայմանագրի կնքում, հաստատում դպրոցի բյուջեն, ներքին կանոնակարգը, դասագրքերի ցանկը, կրթօջախի զարգացման ծրագիրը, քննարկում է վիճահարույց հարցեր, ներկայացնում առաջարկություններ եւ այլն: Համաձայնեք, որ բարեփոխումների ուղղություններից է նաեւ դասագրքաստեղծման  գործընթացն իր բավականին լուրջ ու կարեւոր դերակատարությամբ: Նոր դասագրքերը առանձնանում են բարձր չափորոշիչներով ու որակով: Նախարարությունը, համագործակցելով մասնավոր հրատարակիչների հետ, ձեռք բերեց պայմանավորվածություն, որպեսզի յուրականչյուր դասագրքի մանրածախ գինը չգերազանցի 10 լարին, իսկ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին ուսումնական ձեռնարկները տրամադրվում են անվճար:
- Որպես բարեփոխումների կրող ու անմիջական իրականացնող, մեծ  է ուսուցչի դերն ու մասնագիտական կատարելագործումը…
- Այո, որը պիտի կրի շարունակական բնույթ, քանզի հասարակության եւ տնտեսության աճող պահանջները սպասարկելու համար կրթության համակարգը մշտապես զարգանում ու փոփոխվում է: Բացի այն, որ «Ուսուցչի տանը» կազմակերպվում են որակավորման բարձրացման անվճար դասընթացներ, առարկայական վարժանքներ, մանկավարժներին օգնելու նպատակով հրատարակվել են նաեւ մի քանի տասնյակ օժանդակ մեթոդական ձեռնարկներ, հրապարակումներ, որոնք նպաստում են ուսուցիչների հավաստագրման գործընթացը հեշտությամբ հաղթահարելուն: Իսկ  հավաստագրված ուսուցիչները ստանում են աշխատավարձի հավելավճար: Մշակվում եւ իրականացվում են նաեւ մոդուլներ՝ ուղղված դպրոցի տնօրենների կառավարման հմտությունների զարգացմանը:
- Ի՞նչ կասեիք ազգային ծրագրերի մասին։
- Վերանայվել է նաեւ ազգային ուսումնական ծրագիրը, որը, ի դեպ, միջազգային փորձագետների եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես լիարժեք եւ ամբողջական փաստաթուղթ: Ներառվել են նոր առարկաներ՝ համաշխարհային մշակույթ եւ քաղաքացիական պաշտպանություն ու անվտանգություն, «Ճանապարհային նշաններ եւ երթեւեկության անվտանգություն» եւ այլն, առաջին դասարանից ներմուծվել է անգլերենի դասավանդումը, անցում է կատարվել սովորողների գնահատման նոր համակարգի: Ծնողի ցանկության դեպքում՝ հնարավորություն է տրվում երեխային դպրոց տանել հինգ տարեկանից: Ստեղծվել է էլեկտրոնային գրադարան, որտեղ զետեղված են բազմատեսակ ու անհրաժեշտ դասագրքեր, օժանդակ նյութեր ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների համար, համացանցային թերթ՝  www.mastsavlebeli.ge եւ մանկավարժներին անվճար տրամադրվող «Ուսուցիչ» ամսագիրը: Աշակերտությունը մատչելիորեն օգտվում է էլեկտրոնային՝ www.buki.gewww.skoool.ge, www.el.ge  ռեսուրսներից:
Ուսումնական հաստատության մանդատուրայի ծառայության ներդրման շնորհիվ դպրոցում անվտանգ միջավայր է, եւ զգալիորեն նվազել է դպրոցականների կողմից խախտումների թիվը:
Ուսման մեջ գերազանց առաջադիմություն ցուցաբերած աշակերտները խրախուսվում են ոսկե  մեդալով եւ նախագահի կողմից ստանում անհատական համակարգիչ, օլիմպիադաներում, նախագծերում հաղթողներին տրվում են դրամական պարգեւներ, նրանք  հանգստանում են ամառային ճամբարներում, անգլերենի ուսումնասիրության նպատակով մեկնում են  Մեծ Բրիտանիա, մասնակցում միջազգային օլիմպիադաներին, իսկ պետական եւ մասնավոր քոլեջներում ուսումը շարունակողներին  տրվում է 1000 լարիանոց վաուչեր:
Հատուկ կրթական անհրաժեշտություններով (ՀԱԿ) աշակերտների համար կենսագործվում են նորանոր ծրագրեր՝ ներառական կրթություն մատուցելու, հատուկ շենքային պայմաններ ստեղծելու ուղղություններով՝ հասարակության մեջ նրանց համահավասարեցման նպատակով:
Տեղեկատվական հասարակության պարագայում՝ ավելի մրցունակ լինելու համար, մեր առաջին դասարանցիները նախագահի կողմից նվեր են ստանում բոլոր առարկաներից ուսումնական նյութերով  եւ ուսումնական խաղերով ներբեռնված նոութբուքեր:
Բովանդակային  փոփոխություններին զուգընթաց իրականացվում  են շինարարավերանորոգական  աշխատանքներ, միայն 2012 թվականին կավարտվի 23 նոր դպրոցների կառուցումը եւ 6000-ի՝ հիմնանորոգությունը: Կրթօջախներից շատերը ապահովվել են ֆիզիկայի, քիմիայի եւ կենսաբանության ժամանակակից լաբորատորիաներով, տարբեր տեսակի սարքավորումներով, նոր գույքով, բոլոր կրթօջախներում կա համացանցային կապ: Տարվա վերջի համար 100 դպրոց  կունենա գերժամանակակից սարքավորումներով հագեցված «Ապագայի դասարաններ»:
Կենսագործված՝«Սովորեցրո՚ւ եւ սովորի՚ր Վրաստանի հետ» ծրագրով, մեր մանկավարժների հետ անգլերեն են դասավանդում ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից ժամանած ուսուցիչները, ինչը կտրուկ բարձրացրեց անգլերենի մակարդակի աճը: 
- Գիտենք, որ բարեփոխումների դրական ազդեցությունը առկա է երկրի հայալեզու դպրոցների առումով նույնպես: Անշուշտ, ցայտունորեն նկատելի  է այն առանձնահատուկ վերաբերմունքը, որ ցուցաբերում է մեր երկրի ղեկավարությունն ու Կրթության եւ գիտության նախարարությունը հայկական դպրոցների նկատմամբ,շահագրգիռ լինելով դրանց ուժեղացմանն ու սաների՝ վրաց իրականության մեջ լիարժեք ինտեգրմանը: Այդ նպատակով էլ արդեն մեկ տարի է, ինչ Քվեմո Քարթլիում եւ Սամցխե-Ջավախեթիում  հաջողությամբ  է գործում «Վրաց լեզուն՝ ապագա հաջողության գրավական» ծրագիրը, որը նախատեսում է վրաց լեզվի ուժեղացված ուսուցում եւ առաջնորդվում է ոչ վրացական դպրոցների համար նոր չափանիշերով ստեղծված դասագրքերով: Վրաց լեզվի ուսումնասիրությանը նպաստում է նաեւ «Վրաց լեզվի» տների գործունեությունը: Հատկանշական է, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելու համար արդեն 3 տարի է, ինչ Վրաստանի նախագահի նախաձեռնությամբ իրականացվում է ծրագիր,  ըստ որի, մեր աշակերտները միայն ընդհանուր ունակություններից են քննություն հանձնում՝ այն էլ հայերենով, եւ ընդունվում իրենց համար ցանկալի բարձրագույն ուսումնական հաստատությունը: Նրանք մեկ տարվա ընթացքում անցնում են վրաց լեզվի արագացված ուսուցման ծրագիր եւ հաջորդ ուսումնական տարվանից, առանց  քննության, վրացերենով շարունակում են սովորել նախընտրած ֆակուլտետում: Այս տարի եւս նույն ծրագրի շրջանակներում 262 դիմորդից ուսանող է դարձել՝ 200-ը: Վերը նշվածից ելնելով եւ օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ ուզում եմ մեկ անգամ եւս դիմել հայկական դպրոցների մանկավարժներին, տնօրեններին, եւ ասել, որ այսօր ավելի քան երբեւէ, գիտելիքներով, բարձր պատրաստվածությամբ զինված սերունդ է հարկավոր մեզ, դրա համար էլ ոչ մի ջանք ու եռանդ չպետք է խնայել մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում, հատկապես նախանձախնդրությամբ ուսուցանել մայրենին եւ վրաց լեզուն: Թող հայերենի կրճատված 1-2 ժամը պատճառ չդառնա աշակերտների գիտելիքների թուլացմանը, քանզի ունենք իրենց գործին նվիրյալ, բանիմաց ու փորձառու մանկավարժներ եւ մերօրյա դպրոցի ինքնավարության պայմաններում, առարկայական ցանցի 25%-ի փոփոխությունների դեպքում, նշյալ ժամերը հեշտությամբ կարելի է վերականգնել երկրորդական առարկաների հաշվին, նախասիրական պարապմունքների կամ առարկայական խմբակի տեսքով՝ ընդ որում, ուսուցչին վճարելով աշխատավարձ:
- Ի՞չ կասեիք մեր ընթերցողներին։
- Առաջին հերթին թույլ տվեք, նոր ուսումնական տարվա նախաշեմին, կրթության ոլորտի երախտավորներին, մաղթել ուժ ու եռանդ, չթուլացող հետեւողականությամբ նվիրված եւ արգասաբեր աշխատանք, քանզի յուրաքանչյուրը քաղաքացիական բարձր պատասխանատվություն ունի բանիմաց ու կիրթ հասարակության կայացման գործում, իսկ աշակերտությանը ուսանողներին եւ ծնողներին ցանկանում եմ մեծ հետաքրքրության եւ աշխատասիրության դրսեւորում ուսումնադաստիարակչական գործընթացի հանդեպ՝ հանուն բարձր առաջադիմության:

Свадебная "Русская кухня Миллион меню" свита застонала, но новый король сделал пробный глоток из своего стаканчика.

Я прижал его "Китайский проезд Римский период" ладонь к медальону "Чужое лицо Русская семерка" клаксона с алюминиевой эмблемой, которая всегда меня раздражала.

Лунносветной явно не понравилась осенившая ее мысль.

Чтобы "Лучшие маршруты мира" хоть как-то привлечь внимание зрителя, "Животные Арктики и Антарктики Дидактический материал" они пускаются на всевозможные хитрости, соревнуясь "Практическая энциклопедия йоги" друг с другом в том, кто ловчее надует аудиторию, всегда готовую "Праздник исполнения желаний" простодушно проглотить приманку.

Из этой точки, в этот "Волшебная раскраска № РК 1188 Hot Wheels" миг наделения возможностями я мог "Учим буквы" приказать Лабиринту переправить меня куда угодно, и окажусь там, где пожелаю.

Но есть еще что-то, "Современное траволечение" что я должен сделать.

Он Сдержал данное "Мои дорожные машины" себе слово и не раскрыл ни одного тайного ритуала, не нарушил "скачать детскую библию" ни одной клятвы.

История говорит, что в решающие моменты их ждала "мяукание кота скачать" неудача.

Будь мы с тобой умнее, могли "Универсальное мульт. пособие по математике к учебнику С.И. Моро "Математика. 3 класс" (CDpc) ФГОС" бы продать кучу билетов на это представление, а потом снова напустить их друг "Марракеш песни скачать" на друга.

Слуга вернулся "Популярная иллюстрированная Энциклопедия: Биология" уже через минуту.

Мой душительный шнур, пылающий теперь серебристым светом, обвился "игровые автоматы кубики" вокруг ее шеи и плотно намотался свободным концом на висевший слева от "Литературное чтение. 1 класс. Учебник в 2-х частях. ФГОС (+CD)" Ясры сук.

Причем заметь, выбор был сделан Единорогом, а не "Русский язык. 3 класс. Учебник в 2 частях. Часть 2. ФГОС" самими эмберитами, у которых, по-моему, были несколько "скачать программы для удаленного доступа" иные представления о личности того, кто должен стоять у власти.

 
< Սեպտեմբեր 2012 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30