Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Էլ.փոստ Տպել PDF

Համաժողովի աշխատանքին մասնակցեց Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության պատվիրակությունը՝ նախարարի առաջին տեղակալ Քեթեւան Նատրիաշվիլու գլխավորությամբ։

Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հայաստանի նախագահության շրջանակում տեղի է ունեցել Եվրամիության Արեւելյան գործընկերության եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային երկօրյա համաժողովի աշխատանքը՝ նվիրված Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացման խնդիրներին: Համաժողովը կազմակերպել են Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը, Եվրախորհուրդը եւ Ուսանողների եվրոպական միությունը:
Հանդիպման մասնակիցներին ողջունել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Եթե դուք բարձրագույն կրթություն եք ստացել, դա չի նշանակում, որ պատրաստ եք դիմագրավել ժամանակակից մարտահրավերներին: Պետք է մշտապես ձեռք բերեք գիտելիքներ»:
Համաժողովի մասնակիցներին ողջունել են նաեւ Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեան, ԵԽ կրթության դեպարտամենտի ղեկավար Շուր Բերգենը, Ուսանողների եվրոպական միության գործադիր կոմիտեի նախագահ Ռոկ Պրիմովիչը:
Վրաստանի պատվիրակությունը ղեկավարում էր կրթության եւ գիտության նախարարի առաջին տեղակալ Քեթեւան Նատրիաշվիլին, պատվիրակության կազմում էին՝ Կրթության որակի զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Էլենե Ջիբլաձեն, Իվանե Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետհամալսարանի պրոֆեսոր Լեւան Գորդեզիանին, նախարարության ազգային ծրագրերի վարչության ոչ վրացալեզու ուսումնական նյութերի համակարգող Կարինե Մանուկյանը, Թբիլիսիի Իլիայի անվան համալսարանի բիզնեսի կառավարման ֆակուլտետի երկրորդ կուրսի մագիստր Խատիա Բուտիկաշվիլին։ Համաժողովին մասնակցում են նաեւ Ռումինիայի, Ռուսաստանի, Բելոռուսի,  Բուլղարիայի, Մոլդովայի եւ Ուկրաինայի կրթության եւ գիտության նախարարությունների պատվիրակությունները:
Նշենք, որ համաժողովի ընթացքում քննարկվել են Որակավորումների ազգային շրջանակների ներդրման մարտահրավերները, ուղղությունները, համադրելիությունը Եվրոպական որակավորումների շրջանակին, ինչպես նաեւ ուսանողների մասնակցությունը բարձրագույն կրթության կառավարմանը:
Համաժողովի աշխատանքի շրջանակներում, Վրաստանի պատվիրակության ղեկավար, Վրաստանի կրթության եւ գիտության նախարարի առաջին տեղակալ Քեթեւան Նատրիաշվիլին հանդիպում է ունեցել Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ։
Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի եւ Հայաստանի կրթության գերատեսչությունների միջեւ համագործակցության խորացման, համատեղ ծրագրերի իրականացման, Վրաստանի հայկական դպրոցների հետ կապված հարցեր։

ԿԱՐԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

 
< Նոյեմբեր 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30