Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԻՐԱԿԼԻ ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻ. «ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՆ ԱՆՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ»

Էլ.փոստ Տպել PDF

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՔՎԵՄՈ ՔԱՐԹԼԻՈՒՄ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եղավ Քվեմո Քարթլիի տարածաշրջանում եւ այնտեղ անցկացրեց «Ուժեղ տարածաշրջան-ուժեղ Վրաստան» նախագծի շնորհանդեսը։

Մինչ այդ, վարչապետը Ռուսթավիում հանդիպում ունեցավ տարածաշրջանային վարչության, մունիցիպալիտետների ղեկավարների հետ։ Հանդիպմանը մունիցիպալիտետների ղեկավարները վարչապետին տեղեկատվություն ներկայացրին երկրամասում իրականացվող նախագծերի ընթացքի եւ իրականացվելիք աշխատանքների մասին։
Մառնեուլիում, տեղի գործարարների հետ հանդիպմանը, Իրակլի Ղարիբաշվիլին նշեց, որ նոր նախագծի գլխավոր նպատակը երկրի տարածաշրջանների ռազմավարական եւ տնտեսական զարգացման ապահովումն է։
«Հարկ է արդյունավետ քայլեր կատարել տարածաշրջանների զարգացման ուղղությամբ։ Դրան կհետեւի տեղի բնակչության զբաղվածության հարցի կարգավորումն ու արտադրությունների վերականգնումը»,-հայտարարեց վարչապետը։
Նրա խոսքերով, Քվեմո Քարթլիում նշանակալի աշխատանքներ են իրականացվել։ Միայն անցյալ տարվա ընթացքում իրականացվել է 47 միլիոն դոլարի անմիջական ներդրում։ Ներդրումները հիմնականում իրականացվել են վերամշակող արդյունաբերության, լեռնարդյունաբերության, էներգետիկայի, անշարժ գույքի, տրանսպորտի եւ կապի ոլորտներում։
Վարչապետի հավաստմամբ, իշխանությունները առանձնակի ուշադրություն են հատկացնում կրթական ոլորտին, մասնավորապես՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին պետական լեզվի ուսուցման ծրագրին։
«Քվեմո Քարթլիում վերանորոգվել է 119 դպրոց, կառուցվել երկու նոր դպրոց, վերականգնվել է մասնագիտական ուսումնարանը։ Կրթօջախների վերանորոգման աշխատանքներն այս տարի կշարունակվեն։
Ընթացիկ տարվա համար ծրագրում ենք վերանորոգել 40 դպրոց, կառուցել նոր դպրոց, նախագծման փուլում է Մառնեուլիի թիվ 1 դպրոցի նոր շենքը։ Մենք մանրամասն ուսումնասիրում ենք տարածաշրջանի դպրոցների վիճակը, որպեսզի հստակորեն իմանանք, թե որոնք ունեն վերանորոգման կարիք։
Այսօր կառավարությունը հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի ազգային փոքրամասնությունները կարողանան իրացնել իրենց հնարավորությունները եւ ինտեգրվեն վրաց հասարակությանը։ Այդ նպատակով, երիտասարդության համար մշակել ենք հատուկ ծրագիր։ Ծրագրի նպատակն է վրաց լեզվի ուսուցումը։ Դա արդի չափորոշիչներով հետաքրքիր ծրագիր է, որի շնորհիվ Քվեմո Քարթլիում բնակվող ազգային փոքրամասնությունները կարողանան օնլայն ռեժիմով անվճար տիրապետել պետական լեզվին։ Դա, իրոք, հիանալի հնարավորություն է կրթական մակարդակի բարձրացման եւ պետական լեզվի ուսուցման աջակցության համար»,- հայտարարեց վարչապետը։

 
< Ապրիլ 2015 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30