Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՇԱԼԻԿՈ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ՝ ԲՈԼՆԻՍԻԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ

Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Բոլնիսիի շրջանի Տանձիա գյուղում՝ 17-րդ դարի վրաց խոշորագույն լեզվաբան, դիվանագետ Սուլխան-Սաբա Օրբելիանու ծննդավայրում, նրան նվիրված ավանդական տոնահանդեսի շրջանակներում, տեղի մունիցիպալիտետի վարչության նախագահ Ալեքսանդրա Օբոլաձեն առաջին անգամ Բոլնիսիի Պատվավոր քաղաքացու կոչումներ շնորհեց եւ հավաստագրեր հանձնեց շրջանի մի շարք անվանի գործիչների, այդ թվում՝ նաեւ Բոլնիս-Խաչեն գյուղի նախկին գյուղապետ Շալիկո Սողոմոնյանին:
Ավանդական տոնական միջոցառմանը մասնակցում էին Վրաստանի քրեակատարողական եւ իրավաբանական հարցերով նախարար Սոզար Սուբարին, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Հայերի համաշխարհային կոնգրեսի գլխավոր վարչության անդամ Ռաֆիկ Աղաջանյանը, «Վրացական երազանք» կուսակցության ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամ Գիորգի Էլիբեկովը։

ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

 

ԲԻՁԻՆԱ ԻՎԱՆԻՇՎԻԼԻ. «ԵՍ ՉԵՄ ՀԵՌԱՆՈՒՄ, ԱՅԼ ԱՆՑՆՈՒՄ ԵՄ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԱՍՊԱՐԵԶ»

Հոկտեմբերի 17-ին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հանդիպում ունեցավ Վրաստանի տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցների ղեկավարների հետ։ Հանդիպմանը վարչապետը մանրամասն խոսեց իր գլխավորած կառավարության առաջիկա ծրագրերի, հոկտեմբերի 27-ին անցկացվելիք նախագահական ընտրությունների, երկրի ներքին եւ արտաքին քաղաքական կուրսի ու բազում այլ հարցերի մասին։

ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ
Վրաստանը պետք Է կարողանա կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այդ մասին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է Թբիլիսիում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, «Ռուսաստանի նկատմամբ Վրաստանի դիրքորոշումը բացարձակ պրագմատիկ եւ սկզբունքային է»:
«Մենք պետք է կարողանանք կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, դա շատ ու շատ կարեւոր է Վրաստանի համար. միեւնույն ժամանակ ցանկանում եմ ասել, որ մենք ոչ մի կերպ չենք փոխի Վրաստանի ձգտումը դեպի Եվրոպա»,- նշեց Իվանիշվիլին:

Ընթերցել...
 

ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՆԳԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Սփյուռքի նախարարություն եւ մասնակցեց նախարարության 5-ամյա գործունեության ամփոփմանը նվիրված միջոցառմանը: Մինչ այդ, նա շրջայց կատարեց նախարարությունում, դիտեց Սփյուռքի նախարարության անցած 5 տարիների գործունեությունը ներկայացնող ցուցահանդեսը:

Հանդիպմանը ներկա էին համահայկական կազմակերպությունների, Սփյուռքի նախարարության գործընկեր կառույցների, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանն իրենց նպաստը բերած պետական, քաղաքական, հասարակական գործիչներ, մտավորականներ, նախարարության աշխատակիցները։ Միջոցառմանը կատարած աշխատանքի հաշվետվությամբ ելույթ ունեցավ Հայաստանի Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Ընթերցել...
 

«ԱՆՁՐԵՎ ՎԱՃԱՌՈՂԸ» ԿԱՄ ԼՈՒՐՋ ԽՈՍՔ ԱՍՎԱԾ ԺՊԻՏՈՎ

Անցյալ դարի 30-ականներին ստեղծած եւ թատերաշխարհում մեծ աղմուկ հանած ամերիկացի գրող Ն.Ռիչարդների «Անձրեւ վաճառողը» պիեսը, որ իր ժամանակին շրջել է աշխարհի գրեթե բոլոր բեմերը եւ այսօր էլ շարունակում է մնալ պահանջված ներկայացումներից մեկը, չգիտես ինչու, շրջանցվել է հայ բեմարվեստի կողմից։ Այդ ամենը փորձեց շտկել Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի ճանաչված ռեժիսոր Լեւոն Ուզունյանը։ Այս ներկայացումով թատերախումբը մեկ ամիս առաջ հյուրախաղերով  շրջագայեց ողջ Հայաստանը եւ եղավ մի խումբ քաղաքներում, արժանանալով հանդիսատեսի լուրջ գնահատանքին, իսկ հոկտեմբերի 12-ին, Թբիլիսիի Ակակի Խորավայի անվան դերասանի տանը ներկայացումը հանձնվեց հարազատ հանդիսատեսի դատին։

Ինչ ասել կուզե, որ երիտասարդ դերակատարներ Սերգեյ Սաֆարյանը (Բիլ Ստարբակ), Լյուբա Սահակյանը (Լիզի), Գիորգի Թերժանյանը (Նոյ), Աշոտ Սիմոնյանը (Ջիմի), Արամ Միքայելյանը (շերիֆ Ֆայել) ամենայն պատասխանատվությամբ փորձեցին հանձնել այն լուրջ քննությունը, որ դրված էր նրանց առջեւ։ Նրանք պետք է կարողանային իրենց հետ տանել՝ նյութականը հոգեւորից վեր դասող արժեքների մեջ խճճված այսօրվա հանդիսատեսին։ «Այս պրեմիերան, ինչ-որ կերպ, փոխում է իմ ռեժիսորական ամպլուան,- խոստովանեց Լ.Ոզունյանը,֊ նրանով ես ուզում եմ, երջանկահիշատակ Ֆրունզիկ Մկրտչյանի խոսքով ասած` «Հանդիսատեսի հետ՝ ժպիտով խոսել շատ լուրջ թեմայի շուրջ…»։

Ընթերցել...
 

ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

alt«Թբիլիսոբային» մասնակցելու համար Թբիլիսի էին ժամանել քույր քաղաքների պատվիրակությունները։ Հյուրերի թվում էր Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը։

Երեւանյան պատվիրակության ղեկավարը Թբիլիսիի քաղաքապետարանում կայացած պաշտոնական հանդիպման շրջանակում, նախ Թբիլիսիի քաղաքապետ Գիգա Ուգուլավային փոխանցեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Թբիլիսիի օրվա առթիվ իր վրացի գործընկերոջն ու թբիլիսցիներին ուղղված շնորհավորական ուղերձը: Այնուհետ հանդիպման շրջանակում Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը Թբիլիսիի քաղաքապետի հետ քննարկեցին երկու քաղաքների միջեւ բազմակողմ համագործակցության խթանմանն առնչվող հարցեր: Այդ համատեքստում մասնավորապես քննարկվեցին մունիցիպալ ծառայությունների մատուցման գծով փորձի փոխանակման, զբոսաշրջության, կրթամշակութային, առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման եւ այլ հարցեր։

Ընթերցել...
 

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ՀՈՎՍԵՓ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

alt«Կամուրջ» գրական-մշակութային, հասարակական կազմակերպության նախագահ, բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանի հրավերով, մի քանի օր Թբիլիսիում էր գտնվում Լոս Անջելեսաբնակ ամերիկահայ ճանաչված գրականագետ, մատենագետ, թարգմանիչ (անգլերենից եւ արաբերենից հայերեն եւ՝ հակառակը), հրապարակախոս, ազգային-մշակութային-հասարակական եռանդուն գործիչ, 55-ամյա Հովսեփ Նալբանդյանը:

«Հայարտանը» կայացած երեկոն բացեց կենտրոնի համակարգող Լեւոն Չիդիլյանը՝ ներկայացնելով օրվա խորհուրդը:
Միջոցառումը վարեց Անահիտ Բոստանջյանը: Նա ներկայացրեց Նալբանդյանի կենսագրությունն ու գործունեությունը՝ կարեւորելով նրա դերը հայ, մասնավորապես՝ կալիֆոռնիահայ գրականության, գրահրատարակչության բնագավառում եւ ընդգծեց 2005թ. Նալբանդյանի հիմնադրած «Հովսեփ եւ Կարոլին Նալբանդյաններ» մատենաշարի նշանակալի դերը վերջին 10 տարիների ընթացքում շուրջ 15, թե՛ Ամերիկայում, թե՛ Հայաստանում տպագրված մեծածավալ ու արժեքավոր գրքերի հրատարակման մեջ՝ հատկապես շեշտելով 2012թ. Հ.Նալբանդյանի կողմից կազմված, խմբագրված եւ հրատարակված «Հայոց լեզու» եւ, երեկոյի ժամանակ ներկայացված, Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակին նվիրված, «Մեսրոպ Մաշտոց Մեծասքանչը» (2013թ.) 688 էջանոց բարձրաճաշակ ժողովածուները, որտեղ ընդկրկված են Մաշտոցին եւ հայոց լեզվին նվիրված բազմաթիվ բանաստեղծություններ, ասույթներ, թեւավոր խոսքեր՝ գերազանցապես 20-րդ դարի հայ գրողներից:

Ընթերցել...
 

ՍԱԹԽԱՆ ՀՊԱՐՏԱՆՈՒՄ Է ԻՐ ԶԱՎԱԿՆԵՐՈՎ

Օգոստոսյան պայծառ առավոտվա անդորրը միանգամից խանգարվեց, երբ գյուղ մտան ինքնաթափ մեքենաները` ծանրաբեռ ու աղմկոտ: Գյուղացիները զարմացած հայացքներով ուղեկցեցին մեքենաների շարասյունը: Կառլեն Կոբալյանն «ընդունեց» մեքենաները, որոնց բեռը՝ ավազը, լցվեց փողոցը: Վարորդները «գրանցվեցին», եւ շարասյունն ուղղություն վերցրեց դեպի ավազահանք: Այստեղ նրանց սպասող Սամվել Անանիկյանն սկսեց շտապեցնել ավազ բարձողներին:

Շտապում ու շտապեցնում են Կառլենն ու Սամվելը: Բարեգործների եռյակին` Արթուր Իսոյանին, Անդրանիկ Մկոյանին եւ Արթուր Կոբալյանին խոսք են տվել գործին արագ թափ հաղորդել, կարճ ժամանակում հարթեցնել, խճապատել ու կարգի բերել գյուղամիջյան ճանապարհները, որոնց երկարությունը 10 կիլոմետրից ավելի է:

Ընթերցել...
 

ՀՈՒՇ ԵՐԵԿՈ՝ ՆՎԻՐՎԱԾ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԻՆ

Թբիլիսիի «Հայարտուն» կենտրոնում անցկացվեց գրական երեկո՝ նվիրված հայ-վրացական բարեկամության նվիրյալ ջատագով, Հայաստանի եւ Վրաստանի բազմաթիվ գրական մրցանակների դափնեկիր, ս.թ. սեպտեմբերին մահացած, արժանահիշատակ, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի հիշատակին:

Թբիլիսյան գրասեր հանրությունը լավ էր ճանաչում Լեւոն Անանյանին, տարբեր միջոցառումների ժամանակ հաճախ էր հանդիպել նրան, լսել նրա առինքնող խոսքը ու սիրել նրան… Ուստի անվանի հասարակական ու ազգային գործչի անժամանակ մահը խոր ցավ պատճառեց եւ վիրահային, իսկ լեփ-լեցուն դահլիճն արդեն խոսուն վկայությունն էր այդ սիրո ու կորստյան ցավի: Եվ միջոցառումն, ըստ էության, մի նոր ու յուրովի հանդիպում դարձավ ընթերցողի ու գրողի միջեւ, որն արդեն Հավերժի ճամփորդ է, իր երկրորդ՝ Անմահության կյանքն է ապրում ու մեզ՝ երկրայիններիս ժամանակի մարտահրավերների դեմ դիմակայելու հնչերանգներով հարուստ մնայուն ձեռագրով ուղղորդում է դեպի ազգապահպանություն, դեպի լեզվապահպանություն, դեպի սեր ու կամուրջներ այլ ժողովուրդների հետ:

Ընթերցել...
 
Ավելի Հոդվածներ...
Page 28 of 53
< Հունիս 2020 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30