Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԱՎԻԿ ԴԵՐԵՆՑԻ ԳԻՐՔԸ - ՆՈՐ ԱՂՅՈՒՍ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ ԿԱՊԵՐՈՒՄ

Այս օրերին Թբիլիսիում հայ-վրաց միասնական գրական հրապարակի վրա է հայտնվել նոր գիրք, ասել է թե նոր աղյուս հայ ու վրաց գրական կապերում: Դա ամերիկահայ ճանաչված բանաստեղծ, բոստոնաբնակ, 56-ամյա Ավիկ Դերենցի բանաստեղծությունների՝ բարձրաճաշակ տպագրական մակարդակով Վրաստանի մայրաքաղաքում հրատարակված վրացերեն թարգմանված գիրքն է՝ «Սեվդիս սուրնելի» («Կարոտաթախծի բուրմունք») վերտառությամբ: Այն տպագրվել է Թբիլիսիում գործող հայկական «Կամուրջ» գրական-մշակութային հասարակական կազմակերպության (ՀԿ) նախագահ, բանաստեղծուհի, թարգմանչուհի Անահիտ Բոստանջյանի նախագծով ու թարգմանությամբ։ Գրքի խմբագիրն է Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, նկարիչը՝ Գիորգի Ավսաջանիշվիլին, առաջաբանների հեղինակներն են Մ.Գոնաշվիլին, Ս.Կիրակոսյանը, Ա.Բոստանջյանը:

Գրքում, որը լույս է տեսել «Կամուրջ» ՀԿ «Թարգմանական գրականության գրադարան» մատենաշարով, ներառված են Դերենցի ավելի քան 80 բանաստեղծություն ու նույնքան աֆորիզմ, ինչպես նաեւ  լուսանկարներ, այդ թվում՝ հեղինակի:

Ընթերցել...
 

ՈՎ ԻՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ, ԵՎ ՈՐՔԱՆՈՎ ԵՆ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ

 Մեր հայտնի է մեր ընթերցողին, ընթացիկ տարվա հոկտեմբերի 27-ին Վրաստանում կանցկացվեն երկրի անկախ պետականության պատմության վեցերորդ նախագահական ընտրությունները։ Նշենք, որ, ի տարբերություն նախորդ ընտրությունների (անկախ նրանից, դրանք նախագահական էին, խորհրդարանական, թե տեղական ինքնակառավարման), ներկայիս ընտրությունները էականորեն առանձնակի են։ Խոսքը վերաբերում է ոչ միայն նրան, որ նախկին իշխանության ջանքերով սահմանադրությունում կատարված փոփոխությունների համաձայն, որոնք ուժի մեջ են մտնում հոկտեմբերի 27-ի նախագահական ընտրություններից անմիջապես հետո, նախագահը, որպես այդպիսին, զրկվում է իր մի շարք էական իրավասություններից, որոնք փոխանցվում են կառավարության ղեկավարին, այլեւ նախագահության աննախադեպ թվով թեկնածուների (23 թեկնածու) առաջադրմանը եւ նրանցից գոնե մի քանիսի ծրագրերի ընդհանրությանն ու այն տարօրինակ իրավիճակին, որում հայտնվել են այդ թեկնածուները։ Եվ այդ ֆոնի վրա առանձին թեկնածուների նախընտրական խոստումները ոչ ավելի, քան պոպուլիստական անվանելն ավելի քան օրինաչափ է, քանի որ նրանք խոստանում են այն, ինչը կատարելը, ելնելով նախագահի նոր իրավասություններից, մեղմ ասած անհնարին է։ Բայցեւայնպես, նախընտրական ի՞նչ խոստումներով են նախագահության թեկնածուները փորձում «կաշառել» ընտրողներին, ի՞նչ հարցերով են փորձում նրանց «սիրտը շահել»։
Ինչպես վերեւում նշեցինք, գրեթե բոլոր թեկնածուների նախընտրական ծրագրերում (եթե նմանը գոյություն ունի) հիմնական շեշտը դրված է սոցիալական հարցերի կարգավորման, գործազրկության հիմնախնդրի լուծման, երկրի տարածքային ամբողջականության վերականգնման, երկրի տնտեսական զարգացման համար նպաստավոր ներդրումային միջավայրի ստեղծման եւ նման այլ հարցերի վրա։ Թեպետ, սույն ընդհանության հետ միասին, առկա են նաեւ էական տարբերություններ։

Ընթերցել...
 

ՄԻՐԶԱՋԱՆ ՄԱԴԱԹՈՎ. ԲԱՆԱՍՏԵՂԾ ՈՒ ՌԱԶՄԱՎԱՐ

Երեւի նրա անունը Միրզա է եղել, բայց, չգիտես ինչու, 19-րդ դարի կեսերին Թիֆլիսում նա հայտնի է եղել Միրզաջան անվամբ։ Ոչ ոք չգիտեր նրա ազգանունն ու հայրանունը, ոչ տարիքը եւ ոչ էլ ծագումը, սակայն հարգվել ու մեծարվել էր բոլորի կողմից, որի թամադայությամբ եւ ոչ մի խրախճանք չէր կարող անցնել, մանավանդ՝ Ալեքսանդր Ճավճավաձեի եւ Գրիգոլ Օրբելիանու գերդաստաններում, որտեղ եւ սերտ կապեր էր հաստատել այն ժամանակվա առաջադեմ հայ, վրաց եւ ռուս մտավորականների հետ։

Ազգությամբ հայ, Ղարաբաղի Չանախչի գյուղում ծնված ու մեծացած (ասենք, որ նա հայտնի գեներալ-մայոր Ռոստոմ (Վալերիան) Մադաթովի համագյուղացին էր եւ ազգականը), այնուհետեւ Թիֆլիսում բնակություն հաստատած Միրզաջան Մադաթովը, ժամանակակիցների վկայությամբ, Անդրկովկասի այն հազվագյուտ բանաստեղծներից էր, որը Սայաթ-Նովայի պես բանաստեղծություններ էր գրել երեք լեզուներով՝ հայերեն, վրացերեն ու ադրբեջաներեն։

Ընթերցել...
 

ՇՆՈՐՀԱՎՈՐ 10-ԱՄՅԱԿԴ, «ՋԵՅՐԱՆ»

Սեպտեմբերի 21-ին, Վիրահայոց թեմի «Ջեյրան» մանկա-պատանեկան պարային համույթի հիմնադրման 10-ամյակի հոբելյանական համերգը՝ Թբիլիսիի «Art Hall» արվեստի սրահում, իրավամբ դարձավ տոնական իրադարձություն, որին ներկա էին    Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը։

Մեկը մյուսին հաջորդող ազգային ու նաեւ վրացական պարերը, հայրենասիրական ոգով ու մարդասիրությամբ տոգորված երգերը տոնակատարությանը հաղորդեցին ազգային ինքնության ու աշխարհին համերաշխության կոչող գաղափար։

Ընթերցել...
 

«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻՉ» ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԵՐԳԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

Թբիլիսիում, «Art Hall» արվեստի սրահում, համերգով հանդես եկան հայտնի «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծի տարբեր եթերաշրջանների մասնակիցները, որոնց այդ նախագծից ճանաչում ու սիրում է նաեւ վիրահայ հանդիսատեսը։

Ահա ինչու, այդքան բուռն էին հայ երգի երիտասարդ վարպետներ Նարեկ Պողոսյանին, Վարդուհի Գրիգորյանին, Հայկուհի Բաբախանյանին, Տաթեւ Սարգսյանին, Գոհար Ասատրյանին, Կարեն Աթոյանին, Հայկ Եսայանին, Մասիս Հունանյանին հասցեագրված ծափողջույնները։
Համերգը հագեցած էր Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Շերամի, այլ աշուղների ստեղծագործություններով, տարածված ժողովրդական երգերի, զուգերգերի, ինչպես նաեւ նվագախմբի ժողովրդական մեղեդիների անզուգական կատարումներով։

Ընթերցել...
 

ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՆՇԵՑԻՆ ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳԻ ՏՈՆԸ

altԱհա նորից մենկնարկեց Նոր ուսումնական տարին: Եվ ավանդաբար, այն տոնական ու նշանավոր է դառնում հատկապես միջնակարգ հաստատություններում, քանի որ հենց այստեղ է սկիզբ առնում մարդկային կյանքի ամենապատասխանատու ու հետաքրքիր տարեգրությունը:

Սեպտեմբերի 16-ին դպրոցական առաջին զանգը հնչեց նաեւ հանրապետության 126 եւ Թբիլիսիի 3 հայկական դպրոցներում: Ու թեեւ «Գիտելիքների օր»-ն իր բովանդակությամբ նույնը պիտի լիներ մայրաքաղաքի հավասարապես երեք դպրոցներում (այս մասին նյութի ամենավերջում),  այդուհանդերձ, առավելապես հանդիսավորվեց թիվ 104-ում:
Նախքան ուսումնական առաջին օրվա սկիզբը, 290 դպրոցական գեղեցիկ շարքով հավաքվել էր բակում, ուր նրանց, նաեւ տնօրինությանն ու մանկավարժներին, շնորհավորելու էին եկել պատվարժան հյուրեր, մասնավորապես՝ Վրաստանի ռեինտեգրացիայի նախարար Պաատա Զաքարեիշվիլին,  Վրաստանի պատժակատարողական, պրոբացիայի եւ իրավական օգնության նախարար Սոզար Սուբարին, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության ազգային ուսումնական ծրագրերի վարչության ոչ վրացալեզու ուսումնական նյութերի համակարգող Կարինե Մանուկյանը, «Կամուրջ» տարեգրքի գլխավոր խմբագիր, բանաստեղծուհի, թարգմանչուհի Անահիտ Բոստանջյանը, կրթական ոլորտի երկար տարիների աշխատակից Նորայր Բաղդասարյանը, ինչպես նաեւ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու լուսարարապետ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լեւոն Չիդիլյանը, «Օբյեկտիվի» հեռուստաընկերության հայկական հաղորդումների վարիչ Գիորգի Էլիբեկյանը եւ ուրիշներ:

Ընթերցել...
 

ՍՄԲԱՏ ԿՅՈՒՐԵՂՅԱՆ. «ՂԵԿԱՎԱՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԽՈՍՔԻ ՏԵՐԸ, ՃՇՏԱՊԱՀ ՈՒ ՊԱՀԱՆՋԿՈՏ…»

altԱրդեն չորս ամիս է անցել, ինչ Սմբատ Կյուրեղյանն ընտրվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ։
Ինչպես նշում են մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավորները, շրջանի հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, նորընտիր նախագահը խորամուխ է լինում գործերի բուն էության մեջ, կողմնորոշվում Է եւ հունի մեջ մտնում իր պատասխանատու պարտականությունների կատարման գործում։
- Ինչո՞վ սկսեցիք Ձեր գործունեությունը սակրեբուլոյի նախագահի պաշտոնում,- այս հարցով սկսվեց մեր հարցազրույցը Սմբատ Կյուրեղյանի հետ։

- Անցած ժամանակահատվածում աշխատեցի երկու ուղղությամբ: Առաջին հերթին ավելի խորը ծանոթացա գյուղերի ու շրջանային հիմնարկների եւ կազմակերպությունների բոլոր այն հիմնահարցերին, որոնք հրատապ լուծում են պահանջում կամ այսպես ասած` առաջնահերթություններ են, քննության առնվելիք հարցեր, որոնք պետք է անհապաղ կատարվեն:
Անհրաժեշտ համարեցինք առանձնահատուկ ուշադրություն դարձնել մունիցիպալիտետի աշխատակազմի կառավարման մեթոդների հստակեցմանն ու կոնկրետացմանը, ներկայացվեց ինտենսիվ աշխատանքի պահանջ ողջ աշխատակազմին, հանձնաժողովներին, այո, հանձնաժողովներին, որպեսզի նրանք իրենց իրավասությունների սահմաններում ճիշտ մոտեցում ցուցաբերեն հարցերի լուծմանը եւ անթերի կատարեն նախանշված անելիքները:
Մեր գործունեության սկզբնական շրջանում պարզորոշ կերպով ուրվագծվեցին այն հրատապ, առաջնահերթ անելիքները, որ պետք է կենսագործվեին:

Ընթերցել...
 

ՎՐԱՑ ԵՎ ՀԱՅ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Հայաստանի Հանրապետության անկախության հերթական՝ 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքը, Վրաստանում ՀՀ դեսպանության եւ «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությամբ, սեպտեմբերի 17-ին Վրաստանի Ազգային գրադարանում բացվեց Թբիլիսիի հայ եւ վրաց գեղանկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառքով, որի հասույթը հատկացվելու է որբանոցներին։

Համատեղ ցուցահանդեսը եւ նրա բարեգործական առաքելությունը, որ առանձնակի իմաստ էր հաղորդել նրան, կազմակերպվել էր՝ շնորհիվ Վրաստանի նկարիչների ստեղծագործական միության նախագահ Գուրամ Ցերցվաձեի եւ Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանի ջանքերի։

Ընթերցել...
 
Ավելի Հոդվածներ...
Page 29 of 53
< Փետրվար 2020 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29